00:37 04.04.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ էր Սուխումի և Ցխինվալիի վերադարձի դիմաց հրաժարվել ՆԱՏՕ-ից՝ թողնելով ռուսական ռազմակայանները Վրաստանում: Նախկին նախագահի խոսքերով՝ այս թեմայի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել Ռուսաստանի հետ, սակայն դեպքերն այլ կերպ ծավալվեցին: Այդ մասին Սաակաշվիլին հայտարարել է ապրիլի 2-ի երեկոյան «Ռուսթավի 2-ի» եթերում։
.«Հիմնախնդիրները մենք ստացել էինք ժառանգաբար: Ռուսները կանգնած էին այնտեղ, և անհնար էր նրանց հեռացնել: Այդ պատճառով նրանց առաջարկեցին դա: Նկատի ունենին, որ Ցխինվալին կվերցնենք աստիճանաբար: Սակայն մենք այն վերադարձնում էինք ոչ թե աստիճանաբար, այլ արագ տեմպերով և դրան նպաստում էր մեր խաղաղ նախաձեռնությունը: Կարլ Բիլդտն այն անվանեց «դիսկոտեկի դիվանագիտությունը», այն բանից հետո, երբ մենք այնտեղ բերեցինք«Բոնի Էմ»-ին: Դա միանգամյա նախաձեռնություն էր, սակայն ողջ խնդիրն այն էր, որ մենք պետք է հաշտվեինք այն մարդկանց հետ, ովքեր մեզ վրա կրակել էին: Մենք բոլորս ներեցինք միմյանց և ստեղծեցինք կառավարություն նրանց համար: Նրանց ասում էինք.« Ահա Ձեզ օսական կառավարություն, այդ թվում՝ նախկին անջատողաակններից: Տալիս ենք Ձեզ ամեն ինչ, բայց միայն Վրաստանի կազմում, իսկ դուք հեռանում եք Ռուսաստանից»,- ասել է Սաակաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահը կտրականապես հերքում է այն մեղադրանքները, թե ինքն է սկսել պատերազմը Հարավային Օսիայում և հրամայել է ռմբակոծել քնած Ցխինվալին: Նրա խոսքերով՝ «քաղաքը ռմբակոծելու իմաստ չկար, քանի որ այնտեղ մարդ չկար»:
Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԵՄ հանձնախմբի եզրակացության համաձայն՝ ռազմական գործողություններ Հարավային Օսիայում սկսել է Վրաստանը: Դրանից հետո միայն Ռուսաստանը հայտարարեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման մասին:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...