ՀՀ-ԵՄ համաձայնագրի ամբողջական ընդունումը լայն հնարավորություններ կբացի Հայաստանի համար. Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ամբողջական ընդունումը լայն հնարավորություններ կբացի Հայաստանի համար. Միրզոյան

16:56 04.04.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 4-ին ընդունել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ, Ռումինիայի խորհրդարանի Ստորին պալատի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի ղեկավար Կարապետ Խաչատուրյանին և Ռումինահայոց միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին:

Ողջունելով սփյուռքահայ գործիչներին օրենսդիր մարմնում` Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել համախմբված ռումինահայ համայնքի դերը թե՛ հայապահպանության, թե՛ հայ-ռումինական կապերի զարգացման և  թե՛ հայկական խնդիրների` եվրոպական տարածաշրջանում ներկայացման ու առաջմղման գործում:

Խորհրդարանի ղեկավարը կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև կապերի ակտիվացումը, ինչին մեծապես իրենց նպաստը կարող են բերել Ռումինիայի օրենսդիր մարմնի անդամ երեք հայազգի պատգամավորները:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին` Արարատ Միրզոյանը նշել է, որ փաստաթղթի ամբողջական ընդունումը ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից նոր խթան կհանդիսանա ու լայն հնարավորություններ կբացի Հայաստանի և եվրոպական տարածաշրջանի միջև փոխգործակցության համար:

ԱԺ նախագահը հյուրերին ներկայացրել է հեղափոխությունից հետո մեր երկրում տարվող բարեփոխումների գործընթացները:

Վարուժան Ոսկանյանը, որը նաև Ռումինիայի խորհրդարանի Ստորին պալատում ALDE ֆրակցիայի ղեկավարն է և Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահը, ներկայացրել է այն գործունեությունը, որը հայ գործիչները ծավալում են տեղի քաղաքական-հասարակական կյանքում և հայկական օրակարգի հետ առնչվող հարցերի աջակցման գործում: Նա կարևորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդման ու ընդյանման անհրաժեշտությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում:

Ռումինահայ գործիչը հանգամանալի ներկայացրել է Ռումինիայում հայ համայնքի ներկա կացությունը, այն քայլերը, որոնք ուղղված են ազգային ոգու և մշակույթի պահպանմանը, երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակմանն ու կրթությանը, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացմանը, մայր հայրենիքին սատարման ծրագրերի աջակցմանը:

Հյուրերն ԱԺ նախագահին պատմել են Ռումինահայոց միության 100-ամյակին նվիրված միջոցառումների մասին, որը նշվելու է այս տարվա աշնանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

09:42 16.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Վլադիմիր Զելենսկու, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում: Կիրակի օրը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, նրա խոսքերը մեջբերել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը: Թրամփը Կանադա է ժամանել ավելի վաղ։ G7 գագաթնաժողովը (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, […] ...

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

09:25 16.06.2025

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

Թեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

09:00 16.06.2025

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

Իրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

08:30 16.06.2025

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

BACK_TO_TOP