14:33 05.04.2019
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց՝ Գյումրիում 12 կմ քանդել են, 2 հրապարակ քանդված վիճակում է, հիմա ժամանակավոր լուծում են տվել, որ մարդիկ կարողանան քայլել այդ ճանապարհով, մինչև շինարարությունն ավարտվի:
«Կհրավիրեք այն ճարտարապետներին, ում հետ աշխատել եք, խնդիր կդնեք, կհետևեք: Երբ շինարարություն է արվում, դա չի նշանակում, որ կյանքը պետք է կանգ առնի, չեմ ասում՝ պետք է զրոյից նոր մայթ կառուցվի, բայց պետք է հաշվի առնել՝ մարդը որտեղով է քայլելու: Մենք կարող ենք, իհարկե, ասել՝ բոթասներ հագեք, բայց մարդն այս ճանապարհով հարսանիք էլ կարող է գնալ, ծնունդ էլ»,- ասաց նա:
Բալասանյանը խոստացավ՝ ունենալու են հրաշք փողոցներ:
«Եկեք՝ իրավիճակի էդ հին ընկալումներից դուրս գանք. եթե խնդիրը հասել է ինձ, վաղուց պետք է հասներ ձեզ: Թող ճարտարապետը ցույց տա՝ մարդիկ որտեղո՞վ են քայլելու, այդ ճանապարհը պետք է լինի արժանապատիվ: Այո, մեր զրույցի ժամանակ Դուք ճիշտ էիք ասում, պարո՛ն Բալասանյան, շինարարություն է, մարդիկ էլի բողոքում են, բայց գուցե մի բան սխալ ենք անում»,- ասաց Փաշինյանը:
Բալասանյանը հայտնեց, որ հիմա կենտրոնում շինարարություն են անում՝ սկզբում մայթը, ապա փողոցը, հետո հաջորդ մայթը, ուրիշ տարբերակ չեն տեսել առայժմ, քանդման ժամանակ կոմունիկացիաների են հանդիպում, որոնց մասին չգիտեն էլ:
Վարչապետը տեղեկացրեց, որ աշխատանքի ժամկետ է սահմանված մինչև հունիսի 30-ը, պայմանավորվել են, որ պրոբլեմները կգույքագրվեն, պրոբլեմը լուծելու համար պետք է հասկանան՝ ի՞նչ պրոբլեմ ունենք:
Փաշինյանին դիմեցին ՊԵԿ պարգևավճարների հարցով, հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նորմալ է, որ մի գերատեսչությանը հատկացվող պարգևավճարն ավելին է, քան մի ամբողջ համայնքին տրվող գումարը:
«Այո, եթե հաշվի առնենք, որ այդ գերատեսչության վրա խնդիր է դրված 40 մլրդ և ավելի պետեկամուտներ հավաքագրել, որ պիտի ծախսվի, այդ թվում՝ Գյումրիում: Այո, դա տրվել է՝ ի պատասխան այն գործողության, որի արդյունքում այս տարի պետբյուջեի 40 մլրդ գերակատարում ենք անելու, որի արդյունքում ուսուցիչների աշխատավարձն է բարձրանալու, այդ թվում՝ գյումրեցի, զինվորականների աշխատավարձն է բարձրանալու, այդ թվում՝ գյումրեցի, 310 կմ ճանապարհ ենք նորոգելու, այդ թվում՝ Գյումրի բերող, 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրում 595 մլն-ը Գյումրիի համար է: Մենք, այո՛, պետք է այդ խնդիրը լուծենք, բայց մի գործողությամբ չենք լուծելու, այլ մտածված գործողություններով: Կարող ենք ամեն ինչ կտրել, արդյունքում կոլապսի մեջ կհայտնվենք, դրա համար կարգավորումներով կգնանք առաջ»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞վ է Նիկոլ Փաշինյանի այն ազգականը, որի նկատմամբ իր իսկ ցուցումով քրեական գործ է հարուցվել: Նա պատասխանեց.
«Նախաքննությունը կլինի, կպարզվի՝ ով է»:
10:09 04.08.2025
Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:00 04.08.2025
Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասինՉինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...
09:47 04.08.2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներինՎերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...
09:40 04.08.2025
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al MayadeenՄիջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...
09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...