16:03 05.04.2019
ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի և «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ ապրիլի 3-ի երեկոյան Վաշինգտոնում ներկա է գտնվել «City of smile Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնած բարեգործական գալա-ընթրիքին: Միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 250-ը. նրանց թվում են՝ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ռոթ Ռոթենշթեյնը տիկնոջ՝ Լիզա Բարսումյան-Ռոթենշթեյնի հետ, բարեգործական ընթրիքներին իր ակտիվ մասնակցությամբ հայտնի Աննա Թոթայը, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, աշխարհահռչակ ուռուցքաբան Սամիր Խլեյֆը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանը, Վաշինգտոնում հայտնի այլ բժիշկներ, մտավորականներ և հասարակական գործիչներ: Գալա-ընթրիքը մեկնարկել է ՀՀ և ԱՄՆ օրհներգերով: Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը և միջոցառման կազմակերպիչ Վահագն Մարտիրոսյանը: Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն (ԱՄՆ Արևելյան թեմ) էլ սրբազան աղոթքով օրհնել է միջոցառումը ու շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին, որ հնարավորություն են ընձեռում, որ բազմաթիվ մարդիկ բարեգործության մասնակից դառնան:
Ընթրիքին ելույթով հանդես է եկել նաև միջոցառման պատվավոր հյուր Աննա Հակոբյանը:
Ողջունելով քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության համար կազմակերպված բարեգործական միջոցառումը, վարչապետի տիկինը շեշտել է, որ հանդիպման նպատակը մեկն է՝ օգնելու երեխաներին, ովքեր այս պահին պայքարում են քաղցկեղի դեմ:
«Մենք այստեղ ենք, որպեսզի կանգնենք նրանց թիկունքին և աջակցենք նրանց այդ դժվար ճանապարհին: Դուք երբևէ տեսե˚լ եք երեխայի, որ հաղթահարել է քաղցկեղը: Նրանք աշխարհի ամենաուժեղ մարդիկ են: Նրանց փոքրիկ մարմիններն այնքան մեծ ուժ և այնքան շատ էներգիա ունեն: Նրանք այնքան գեղեցիկ և այնքան խորն են ժպտում: Երբ մարդիկ ինձ հարցնում են, թե ի˚նչ է անում «Ժպիտների քաղաք» հիմնադրամը, ես պատասխանում եմ, որ «Ժպիտների քաղաք»-ը քաղցկեղով հիվանդ երեխաներին ու երիտասարդներին ժպիտն է վերադարձում, վերադարձնում է ժպիտը նրանց ընտանիքներին և նրանց օջախներին: Քաղցկեղը դա լոկ հիվանդություն է, մենք այն չպետք է ընկալենք իբրև դատավճիռ, մենք պետք է հաղթահարենք քաղցկեղը: Գուցե մի փոքր տարօրինակ հնչի այն ինչ ես պետք է ասեմ, բայց քաղցկեղը մի դրական բան էլ ունի. քաղցկեղը մեզ միավորել է: Երբ մենք տեսնում ենք քաղցկեղով հիվանդ երեխայի, անկախ նրանից՝ կրոնական և ազգային ինչ պատկանելություն ունի, մենք ցանկանում ենք օգնության ձեռք մեկնել, մեր աջակցությունը ցուցաբերել: Այդ բազմաթիվ պահերին մենք միավորվում ենք: Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդության 9000 դեպք և նրանցից հարյուրը՝ երեխաներ: Մինչ մենք այստեղ խոսում ենք, Հայաստանում ևս մեկ երեխայի մոտ քաղցկեղ են կանխորոշում: Նա գուցե ինչ-որ մեկի մայրն է, քույրը կամ զավակը, ինչ-որ մեկի հայրը, եղբայրը, պապիկը կամ տատիկը, ընկերը կամ նոր ամուսնացած դուստրը: Նրանք բոլորը մենք ենք: Եվ դա մեր պատասխանատվությունն է, մեր պարտքն է կանգնել է նրանց կողքին, կանգնել մեր ընկերների կողքին և թույլ չտալ նրանց մահանալ: Եվ հենց դա է պատճառը, թե ինչու ենք մենք բոլորս այստեղ, և դա է պատճառը, թե ինչու է «Ժպիտների քաղաքը» այստեղ: Մենք այստեղ ենք ինչ-որ մեկի կյանքը փոխելու համար»,- ասել է Աննա Հակոբյանը:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...