«Թեղուտ»-ը կվերաբացվի. հանքա­վայրը շահագործելու նպատակով նոր օպերատոր է ներգրավվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+20.09 oC

«Թեղուտ»-ը կվերաբացվի. հանքա­վայրը շահագործելու նպատակով նոր օպերատոր է ներգրավվել

09:31 06.04.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Թեղուտ» ընկերությունում վերագործարկման ուղղությամբ նախապատրաս­տական աշխատանքներ են ընթանում. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ «Թեղուտի վերաբացում» նա­խաձեռնության ղեկավար Կարեն Միքայելյանից: Նրա խոսքերով՝ «Թեղուտ» ըն­կերությունում գործադիր և գլխավոր տնօրեններ են արդեն նշանակվել, գլխա­վոր տնօրենն ազգությամբ ռուս է: Մոտ երեք ամսից ընկերությունը հնարավորու­թյուն կունենա շահագործել հանքավայ­րը:

Նշենք, որ այժմ Թեղուտի հանքա­վայրն ռուսաստանյան ՎՏԲ բանկի հսկո­ղության տակ է: Բանկի ղեկավարությու­նը նոր օպերատոր է ներգրավել հանքա­վայրը շահագործելու նպատակով: Խոս­քը ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար Նորիկ Պետրոսյանի մասին է, որը, ըստ որոշ տեղեկությունների, Ռու­սաստանում ևս հանքարդյունաբերու­թյամբ է զբաղվում: Պարզվում է՝ Նորիկ Պետրոսյանն արդեն սկսել է զբաղվել Թեղուտով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությունը

15:14 11.05.2024

Տեղի է ունեցել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությունը

Ջրառատում տեղի է ունեցել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի

15:07 11.05.2024

Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 11-ին բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 48 մասնակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից: Ավելի վաղ ոստիկանությունից նշել էին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: «Տավուշը հանուն հայրենիք»-ի անհնազանդության […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

14:25 11.05.2024

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները

14:16 11.05.2024

Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները

2024 թվականի մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները: Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի […] ...

Նախագահն ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչության անդամներին

13:40 11.05.2024

Նախագահն ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչության անդամներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության ներկայացուցիչներին համազգային նշանակություն ունեցող գործընթացներում նրանց կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրողություններին և զարգացումներին, ինչպես նաև Հայաստանյան ներքաղաքական […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:30 11.05.2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է […] ...

BACK_TO_TOP