Անընդունելի ենք համարում փողոցաշինական աշխատանքներում առաջ եկող խնդիրների տեղափոխումը անձնական հարթություն. Սամվել Բալասանյանը` Մարուքյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Անընդունելի ենք համարում փողոցաշինական աշխատանքներում առաջ եկող խնդիրների տեղափոխումը անձնական հարթություն. Սամվել Բալասանյանը` Մարուքյանին

15:05 06.04.2019

Գյումրիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է` վերջին օրերին հանրային քննարկումների թեմա են դարձել Գյումրիի փողոցաշինական ծրագրերը և դրանց իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրները:

Մասնավորապես, հայտարարության մեջ անդրադարձ կա ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վերջին օրերին հանրային քննարկումների թեմա են դարձել Գյումրիի փողոցաշինական ծրագրերը եւ դրանց իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրները:

Այս պահին Գյումրիում իրականացվող խոշորամասշտապ ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է 40 կմ ճանապարհ: Այս մասշտաբի ծրագրերի իրականացումը աննախադեպ է Գյումրիի համար: Ծրագրերի մեկնարկի առաջին օրերից և մինչ օրս համագործակցել ենք փողոցաշինական աշխատանքների հարցում շահագրգիռ բոլոր անձանք հետ, քննարկել, վերլուծել ու լուծումներ գտել առաջ եկած խնդիրների համար:

Եվս մեկ անգամ բոլորին հորդորում ենք ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացին, բարձրաձայնել խնդիրների մասին, հանդես գալ առաջարկներով, հետևել գործընթացին, աջակցել և ոչ թե խոչընդոտել աշխատանքների ընթացքին:

Մեր կողմից ծրագրի խորհրդատու կազմակերպությունների հետ համատեղ ձեռնարկվել և իրականացվում են թերությունների վերհանման, դրանց շտկման ուղղությամբ օրենքով ու պայմանագրային պարտավորություններով սահմանված կոնկրետ աշխատանքներ:

Ամենևին չենք հերքում քաղաքացիների օբյեկտիվ դժգոհության հիմքերը: Շինարարների եւ նախագծողների հետ կունենանք նաեւ բնակիչների տեղաշարժի ապահովման մասով խորհրդակցություն, կփորձենք գտնել այդ հարցերի կարգավորման հնարավոր տարբերակներ, որոնք լրացուցիչ մեծ ծախսեր չեն պահանջի:

Քաջ գիտակցելով փողոցաշինական աշխատանքների ընթացքում ստեղծված անհարմարությունները՝  ևս մեկ անգամ հայցում ենք մեր ազգաբնակչության ներողամտությունը, ակնկալում նրանց աջակցությունը քաղաքի համար չափազանց կարեւոր այս ծրագրերի հաջող իրականացման հարցում:

Բացարձակապես անընդունելի ենք համարում փողոցաշինական աշխատանքներում առաջ եկող խնդիրների տեղափոխումը անձնական որակումների հարթություն: Հորդորում ենք հարցը չքաղաքականացնել, փողոցաշինական աշխատանքները չդարձնել օրակարգ ձևավորելու հիմք:

Միևնույն ժամանակ, հասարակական-քաղաքական գործիչներին, ԱԺ պատգամավորներին և, մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին կոչ ենք անում, եթե ծրագրի իրականացման իրավաչափության մասով ունեն մտահոգություններ և կասկածներ, կիրառեն խորհրդարանական վերահսկողության ամբողջ գործիքակազմը և դիմեն համապատասխան մարմիններին»:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ վիճել էին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը:

Երբ վարչապետը խոսում էր քանդված փողոցների մասին, Մինասյանն արձագանքել էր.

«Էս փառք է հլը»:

Դա առաջացրել էր Բալասանյանի զայրույթը, նա ասել էր հետևյալը.

«Կլյաուզա է անում»:

«Կլյաուզնիկը դու ես»,- Բալասանյանին պատասխանել էր Մինասյանը:

«Հիմա կարո՞ղ է ստեղ քուչի կռիվ էլ սկսվի, մի հատ հանգստացեք, այ քեզ բան»,- զայրացել էր վարչապետը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP