Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+29.09 oC

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

11:36 07.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.
«Սիրելի՛ կանայք,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, գարնանային ջերմ ու պայծառ մի տոն, որը մենք միշտ նշում ենք անսահման սիրով ու երախտագիտությամբ համակված:
Մայրությունն ու գեղեցկությունը միահյուսված են իրար, քանզի յուրաքանչյուր մարդու համար ամենագեղեցիկը, ամենանուրբն ու քնքուշը, ամենաջերմն ու հոգատարը մայրն է, գեղեցիկ՝ իր անմնացորդ նվիրվածությամբ, իր փխրուն հոգու մեծությամբ, իր անփոխարինելի սիրով: Ամբողջ կյանքի ընթացքում մենք փորձում ենք այդ գեղեցկությունը գտնել մեր տիկնանց, քույրերի, դուստրերի, մեզ շրջապատող կանանց մեջ՝ դրանով իսկ գնահատելով ու մեծարելով նրանց:
Թանկագի՛ն արցախուհիներ,
Դուք ունեք առանձնահատուկ առաքելություն և դերակատարություն մեր կյանքում: Լինելով հարազատ օջախի պահապանն ու հենասյունը՝ դուք կարողանում եք նաև ձեր անգնահատելի ավանդը բերել հայրենի երկրի պաշտպանության, զարգացման ու զորացման, մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում, ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական-քաղաքական կյանքում՝ միշտ օգնական ու աջակից լինելով մեզ՝ տղամարդկանց:
Մենք անչափ շնորհակալ ու երախտապարտ ենք ձեզ: Եղեք միշտ առողջ, ուրախ ու երջանիկ, շրջապատված հարազատների սիրով ու ջերմությամբ: Թող իրականանան ձեր բոլոր նվիրական իղձերն ու նպատակները:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ կանայք»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը Ուկրաինային է 1200 զինվորի մարմին

16:16 15.06.2025

Ռուսաստանը Ուկրաինային է 1200 զինվորի մարմին

Կիրակի օրը Ռուսաստանը ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների ևս 1200 մարմին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։ «Ռուսաստանը շարունակում է կատարել Ստամբուլի համաձայնագրերը։ Այսօր Ուկրաինային հանձնվեց Ուկրաինայի զինված ուժերի զոհված ևս 1200 զինվորի մարմին», – ասել է նա։ ...

Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

15:56 15.06.2025

Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

Հունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ...

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

15:45 15.06.2025

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած տեքստում։ «Հունիսի 15-ին Հայաստանը նշում է Պետական դրոշի օրը։ Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Շնորհավորում ենք Հայաստանի դրոշի օրվա առթիվ»,-նշված է տեքստում։ ...

Իսրայելը հատել է միջազգային իրավունքի կարմիր գիծը․ Արաղչի

15:30 15.06.2025

Իսրայելը հատել է միջազգային իրավունքի կարմիր գիծը․ Արաղչի

Իսրայելը հատել է միջազգային իրավունքի նոր կարմիր գիծը՝ հարձակվելով Իրանի միջուկային օբյեկտների վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Սիոնիստական ​​ռեժիմը (Իսրայել) հատեց միջազգային իրավունքի նոր կարմիր գիծը՝ հարձակվելով միջուկային օբյեկտների վրա։ Սա միջազգային իրավունքի չափազանց լուրջ խախտում է, որն արգելված է ցանկացած հանգամանքներում», – ընդգծել է նախարարը։ Արաղչիի խոսքով՝ Իսրայելը «չի ճանաչում […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

15:05 15.06.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Հունիսի 15-ի գիշերը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին աստիճանի բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում: «Հունիսի 15-ին՝ ժամը 02:01-ին, 4105 արևային բծերի խմբում գրանցվել է M6.8 մագնիտուդով 18 րոպե տևողությամբ բռնկում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մասնագետների խոսքով՝ բռնկումը վտանգավոր չէ Երկրի համար, բայց «այս ամսվա ամենաուժեղն է»։ Բացի այդ, նշվում է, որ […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:45 15.06.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում հունիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​ Մարզերում հունիսի 15-ին կեսօրից հետո, 16-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև […] ...

BACK_TO_TOP