Պետք է չէ ներկայացնել, թե որևէ մեկը որևէ խմբի պաշտպան է․ Սիմոնյանը Պետրոսյանին մեղադրեց մանիպուլյացիայի մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+22.09 oC

Պետք է չէ ներկայացնել, թե որևէ մեկը որևէ խմբի պաշտպան է․ Սիմոնյանը Պետրոսյանին մեղադրեց մանիպուլյացիայի մեջ

12:55 08.04.2019

Այն բանից հետո, երբ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ԱԺ ամբիոնից կշտամբեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի նիստին տրանսգենդերի հրավիրելու և ԱԺ ամբիոնը նրան տրամադրելու համար, Պետրոսյանին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

«Եթե Դուք խոսում եք որպես պատգամավոր, որը բավականին մեծ փորձ ունի, և ուզում եք իրավիճակը շտկել, պետք չէ մանիպուլյացիների ենթարկել, չգիտեմ, փորձել ներկայացնել, որ ինչ-որ մեկը ինչ-որ մի խմբի պաշտպան է», – ասաց Սիմոնյանն ու մի քանի անգամ Պետրոսյանին խնդրեց չընդհատել իր խոսքը։

Սիմոնյանն ասաց նաև, որ եթե ինքը սկսի ռեգլամենտը պահել, ինչի պահանջ էր ներկայացրել ԲՀԿ պատգամավորը, ապա դա կմեկնաբանվի որպես ընդդիմության ձայնի լռեցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

18:14 20.05.2024

Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացումը, որն ընդգրկում է փոխադարձ հետաքրքրության բազմաթիվ ոլորտներ եւ շեշտել է, որ […] ...

Ինչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավաստագիր և լիցենզիա

17:44 20.05.2024

Ինչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավաստագիր և լիցենզիա

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են, որ մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզիան դասակարգելու համար, այլապես վերջնաժամկետից հետո այն կդադարի գործել։ Իսկ մինչ այդ, քաղաքաշինության բնագավառի մասնագետները պետք է հավաստագրվեն։ Մասնագետների հավաստագրումը և կազմակերպությունների լիցենզավորումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։ 2023թ. տարեվերջից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ […] ...

Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» համաժողովին

17:35 20.05.2024

Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» համաժողովին

Մայիսի 20-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» միջազգային համաժողոին: Ստորև՝ նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը: «Գլխավոր քարտուղար Գրոսսի, Մեծարգո՛ համանախագահներ, Հարգելի՛ գործընկերներ, Կցանկանայի սկսել արտահայտելով մեր խորին ցավակցությունները Իրանի Կառավարությանը, գործընկերներին և բարեկամ ժողովրդին ուղղաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ: Ցանկանում եմ իմ գոհունակությոնը հայտնել Գլխավոր քարտուղարին և Քարտուղարությանը Միջուկային անվտանգության […] ...

ԱԽ քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը

17:19 20.05.2024

ԱԽ քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը

Մայիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` Յոհաննես Շղափսի գլխավորությամբ: Ա.Գրիգորյանը կարևորել է բարձր և բարձրագույն մակարդակով իրականացվող երկկողմ փոխայցելությունները և ընդգծել Հայաստան-Գերմանիա հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան: Քարտուղարը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, տնտեսական ոլորտի զանազանեցման քաղաքականությունը և էներգետիկայի ոլորտում իրականացվող փոխգործակցությունը: Վերոնշյալի համատեքստում գերմանական […] ...

Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները

16:51 20.05.2024

Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագիծը: Որպես նախորդ քննարկումների լրացում՝ վարչապետը նշել է, որ այս ընթացքում բավականին մեծ աշխատանք է իրականացվել և հույս հայտնել, որ այսօրվա քննարկումների արդյունքում եզրակացություններ կարվեն: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ որևէ ռազմավարություն, այդ թվում՝ ժողովրդագրության ռազմավարությունը չի կարող գոյություն ունենալ […] ...

Սիրիայում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

16:03 20.05.2024

Սիրիայում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

Սիրիայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Սիրիայի SANA պետական ​​գործակալությունը։ Ըստ գործակալության տվյալների՝ սգո օրերի ընթացքում կխոնարհվեն դրոշները արաբական հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև արտերկրում Սիրիայի բոլոր դեսպանատներում և դիվանագիտական ​​հաստատություններում։ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի […] ...

BACK_TO_TOP