15:18 08.04.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը ապրիլի 8-ին խորհրդարանում ելույթ ունեցավ՝ նշելով, որ ստիպված է օրակարգից շեղվել:
«Ես չեմ հասկանում՝ խնդիրն ինչումն է, որ տիկին Կարապետյանն այսպես բոցաշունչ ելույթներ է ունենում»,- ասաց նա՝ դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանին:
Աբովյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին ուշադիր լինել և տեսնել, թե ԱԺ-ում տրանսգենդերի «տխրահռչակ ելույթներից հետո ովքեր էին ծափահարում» դահլիճում:
«Եվս մեկ անգամ կոչ եմ անում կարգուկանոն պաշտպանել, եթե մենք արտաբերում ենք որոշակի պրետենզիաներ, դրանք նվազագույնը վերաբերեն հարցերին կամ այն օրենսդրական գործունեությանը, որ մենք իրագործում ենք: Տիկին Զոհրաբյանն էդ ի՞նչ է արել, անուն տվե՞լ է»,- ասաց նա:
Մարիա Կարապետյանն արձագանքեց.
«Պարո´ն Աբովյան, խնդիրը տիկին Զոհրաբյանի ստորագրությունն է, որ այս փաստաթղթի ներքևում դրված է, ես մոտեցել էի ամբիոնին՝ այս փաստը ցույց տալու համար, հրավիրյալների ցուցակը տիկին Զոհրաբյանն է կազմել և ուղարկել, նա է տվել իմ անունը ԱԺ միջանցքում»:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը խնդրեց չշեղվել օրակարգից:
«Տեսե´ք, պարոն Պետրոսյանն ինձ նկատողություն էր անում՝ ըստ թեմայի չեն խոսում: Տեսե´ք, Ձեր գործընկերը ընդհատեց»,- ասաց նա:
Ավելի ուշ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանի ելույթին:
Մանրամասները՝ տեսանյութում:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...