16:26 08.04.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, դրա արդյունքներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը և այլ հարցերի:
Հակոբյանը նշել է, որ շարժման կամ հեղափոխության նկատմամբ իր հավատն առաջին հերթին հիմնված էր ամուսնու գործունեության նկատմամբ ունեցած հավատով:
«Ես գիտեի, որ մի օր՝ ուշ թե շուտ, դա տեղի է ունենալու»,- ասել է նա:
Հարցին՝ հեղափոխությունից մեկ տարի անց՝ ա՞յն է, ինչ սպասում էին:
«Ավելին է, քան ինչ սպասում էի: Այն ժամանակ խնդիրը ձևակերպվում էր ընդամենը փոխել իշխանությունը, Հայաստանում գոյություն ունեցող իրականությունը, ինձ թվում էր՝ փոփոխությունն ավելի բարդ և ընթացքն ավելի դաժան կլինի, բայց այսօր կարող եմ ասել, որ երևի ավելի դրական ընթացք հնարավոր չէր»,- նշել է Հակոբյանը:
Նա ընդգծել է՝ հետհեղափոխական շրջանում բոլոր երկրներում ցնցումներ են լինում, բազմաթիվ երևույթներ են ի հայտ գալիս, որոնց պետք է արձագանքել, մինչդեռ Հայաստանում կյանքը շարունակվեց սահուն ու առանց ցնցումների:
Պատասխանելով հարցին՝ ո՞րն էր ավելի բարդ՝ լինել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի՞, ընդդիմադի՞ր, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը, Հակոբյանն ասել է.
«Հավասարապես բոլորը բարդ էին, որևէ մեկն իր բարդությամբ չի զիջում նախորդին»:
Աննա Հակոբյանը խոսել է նաև այն մասին, թե Հայաստանում կանանց դերը բարձրացնելու համար ինչ է արվում այսօր: Լրագրողը հիշեցրել է՝ հեղափոխության օրերին նրա կերպարը շատ աղջիկների համար ընդօրինակման արժանի դարձավ:
«Որքան հեղափոխության օրերից հեռանում ենք, այնքան չափազանցվում է և լեգենդի է նմանվում իմ դերը հեղափոխության օրերին: Ես հուսով եմ, որ այս ընթացքը կկանգնի, չափազանցված է իմ դերը: Ես, որպես այդպիսին, դեր չեմ ունեցել, իմ ամբողջ դերակատարումը սահմանափակվել է նրանով, որ իմ ամուսնու կողքին եմ եղել: Այդ պահին իրավիճակն այնպես էր, որ պետք էր ինչ-որ բան անել, մթնոլորտը հրապարակում լարվում էր, պետք էր այն ինչ-որ կերպ լիցքաթափել, իմ արածը միայն դրան էր միտված՝ թույլ չտալ, որ այդ լարվածությունը հետագա զարգացում ստանա»,- ասել է նա:
Հակոբյանը նշել է նաև, որ հեղափոխությունը սիրո և համերաշխության մթնոլորտում եղավ շնորհիվ այն մեծ թվով կանանց, ովքեր հրապարակում էին, փողոցներ էին փակում՝ երեխաների ձեռքը բռնած, քանի որ առանց կանանց մասնակցության՝ չէր լինի այն արդյունքը, ինչ կա: Կարևորելով կանանց դերակատարման գնահատումը՝ նա ասել է.
«Ինձ համար՝ որպես դուստր ունեցող մայր, կարևոր է, որ այդ դերը չափազանցված չլինի: Չեմ ցանկանա, որ մի ծայրահեղությունից ընկնենք այլ ծայրահեղության մեջ, ամեն ինչ կարևոր է, որ լինի իր չափի ու սահմանների մեջ, այդ թվում՝ կանանց դերը»:
Լրագրողն անդրադարձել է Հակոբյանի՝ «Ադրբեջանի կանանց դիմելու» նախաձեռնությանը, հետաքրքրվել դրա նպատակներով:
«Մենք խոսում էինք «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որի էությունը բնավ Ադրբեջանի կանանց դիմելը չէ: Դա հընթացս տեղի ունեցավ: Այս նախաձեռնության իմաստը հետևյալն է. մենք դիմում ենք ոչ թե Ադրբեջանի կանանց, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին և միջնորդություն իրականացնող երկրներին: Մեր կոչը մեկն է, որ հրադադարի ռեժիմը պահպանվի անբեկանելիորեն, որ չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին՝ ինչպես հայկական, այնպես էլ Ադրբեջանի կողմից: Այս նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն ու նրանց ուղղակի չզոհաբերելն է՝ հանուն ոչնչի, որովհետև հակամարտության պատմության այս տարիների ընթացքում երկու կողմից էլ բազմաթիվ՝ հազարավոր զոհեր ենք ունեցել: Մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը մեզ չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը, եթե չասենք հակառակը՝ հեռացրել են կարգավորումից, որովհետև պարզ բան է, հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել, այս նախաձեռնության միակ իմաստը այդ կյանքերը խնայելն է՝ երկու կողմից էլ»,- ասել է նա:
Հակոբյանը հայտնել է, որ ադրբեջանցի կանանց ընդամենը առաջարկել է միանալ այս նախաձեռնությանը և կոչ անել իրենց ղեկավարությանը՝ երբևէ ԼՂ հակամարտության կարգավորման փուլում չդիմել ուժի կիրառմանը և պատերազմի: Նա շեշտել է՝ բացի այն, որ կանայք իրավունք ունեն այդ հորդորն ուղղել՝ որպես մայր, որ խնայեն իրենց որդիների կյանքը, նաև իրադարձությունները ցույց են տվել, որ Ադրբեջանի կողմից փորձ արվեց դիմել ուժի կիրառման, պատերազմ հրահրվեց, որը կրկին ավարտվեց ոչնչով:
«Նրանց պատկերացումներն իրականություն չդարձան, այդ դեպքում էլ մենք ունեցանք ուղղակի զոհեր, որոնք ոչնչի չօգնեցին, ինչն անթույլատրելի է պարզապես: Ես հույս ունեմ, որ ադրբեջանցի կանայք նույնպես կարձագանքեն և կոչ կանեն իրենց ղեկավարությանը՝ չդիմել զենքի ուժին, փոխարենը նստել բանակցությունների սեղանի շուրջ, բարեբախտաբար, արդեն բանակցային գործընթացը վերականգնվել է, և հարցի լուծումը փորձեն բերել իրենց գաղափարներով, ոչ թե երիտասարդ կյանքեր խլելով»,- նշել է Հակոբյանը:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...