Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2024
  • $
    388.37
  • RUBLE
    4.31
  • 420.88
WEATHER
+16.09 oC

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

14:00 09.04.2019

Ապրիլի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը մանրամասներ է ներկայացրել ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի արդյունքների վերաբերյալ` ուշադրություն հրավիրելով Սիրիայում հայկական ազգային մարդասիրական առաքելության և ՄԱԿ-ի մարդասիրական աջակցություն ցուցաբերող կառույցների միջև աշխատանքների համակարգման հնարավոր ձևաչափերի վրա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլի մեկնարկը

22:43 22.05.2024

Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլի մեկնարկը

Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է Երևան քաղաքի Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլի մեկնարկը։ Երկրորդ փուլում ընդգրկված են առաջին փուլի արդյունքներով ամենաբարձր միավոր հավաքած աշխատանքները։ Մրցութային փաթեթները պետք է ներկայացվեն մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը, որի ընթացքում ակնկալվում է ստանալ Կոնդ թաղամասի պատմական շերտի և միջավայրի վերարժևորմամբ, միջազգային չափանիշներին համապատասխանող, թաղամասի վերակառուցման միջոցով թաղամասի […] ...

Մայիսի 23-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանք չի լինի

22:22 22.05.2024

Մայիսի 23-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Բագրևանդի փ. 1, 1/3, 4/3 շենքեր, Բագրևանդ-Մոլդովական փողոցների հարակից առանձնատներ, Այգեգործական թաղամասի առանձնատներ, Մոլդովական փ. 32/2, 32/4, 39/3, 39/5 շենքեր, թիվ 133 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

Ի՞նչ շարունակություն կարող է ունենալ սահմանազատման գործընթացը. զրույց Սարո Սարոյանի հետ

19:50 22.05.2024

Ի՞նչ շարունակություն կարող է ունենալ սահմանազատման գործընթացը. զրույց Սարո Սարոյանի հետ

Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Սարո Սարոյանը: Մանրամասները` տեսանյութում:   ...

ՀԱՊԿ-ից առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը․ Նիկոլ Փաշինյան

19:40 22.05.2024

ՀԱՊԿ-ից առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան-գործադիր հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը. «Ես Հավաքական անվտանգության պայմանագրի առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ […] ...

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը

19:26 22.05.2024

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի լիագումար նիստում այսօր՝ մայիսի 22-ին, երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նրա խոսքով՝ առաջին ընթերցումից հետո խմբագրվել են որոշ հասկացություններ: Նախարարի տեղակալը նաև նշել […] ...

Նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

19:17 22.05.2024

Նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն: Նախագահը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում՝ ավիավթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց մահվան կապակցությամբ և ի դեմս դեսպան Մեհդի Սոբհանիի զորակցություն է հայտնել Իրանի իշխանությանն ու ժողովրդին: ...

BACK_TO_TOP