Ապօրինի անտառահատումները հիմնականում բիզնես նպատակն ունեն. Անի Խաչատրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ապօրինի անտառահատումները հիմնականում բիզնես նպատակն ունեն. Անի Խաչատրյան

14:52 09.04.2019

Այսօր բնապահպանական հերթական դատավարության ժամանակ, երբ քննարկվել է «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործը, դատարանում որպես դատավոր հանդես եկող Կարինե Դանիելյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ տպավորություն են ստացել մոնիթորինգ իրականացնողները՝ արդյո՞ք  ծառերը հիմնականում հատվում են գյուղացիների կարիքների համար, թե՞ բիզնես նպատակով.

«Կարող եմ իմ տեսածի հիման վրա ասել, որ դա տեղացիների կարիքների համար չի արվում, որովհետև էս բոլոր մոնիթորինգների ընթացքում տեսել ենք լիքը ծառեր, որոնք ուղղակի ընկած են: Ենթադրենք, մեծ հաճարենին կտրել են, նրա մեկ երրորդն են ընդամենը վերցրել, էն մասը, որն իրենց պետք է ինչ-որ արտադրական բան ստանալու համար, մնացածը թափված է գետնին: Հիմա հարց եմ տալիս ասողներին՝ եթե տեղացին ուզենա իր կարիքների համար օգտագործի, ինքը կմտնի անտառ ավելորդ ռեսուրս կծախսի՞ նոր ծառ կտրելու վրա, թե՞ ինքն արդեն կտրած-ընկածները կհավաքի, կտանի, որովհետև անտառում իրականում շատ-շատ են այդպիսի կտրած-ընկածները, որոնք կարելի է վերցնել, վառելու համար օգտագործել»,- ասել է հանրային բնապահպանական դատարանում որպես հայցվոր ներկայացող Անի Խաչատրյանը:

Հավելենք, որ ՀԲՃ-ի ներկայացուցիչները, որոնցից է նաև Անի Խաչատրյանը, եղել են հանրապետության շատ անտառտնտեսություններում և ապօրինի ծառահատումների բազմաթիվ դեպքեր գրանցել: Միայն որոշների մասով կան քրեական գործեր:

Հիշեցնենք, որ այսօր բնապահպանական հերթական դատավարությունն է հրավիրվել «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործով: Բնապահպանների խոսքերով` Հայաստանի անտառածածկը 90-ականների համեմատությամբ նվազել է առնվազն 2 անգամ: ՀՀ անտառային պետական ֆոնդը 1993 թվականի հաշվառման արդյունքներով կազմում էր երկրի տարածքի 11.2 %-ը, 2011 թվականին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից հեռահար զոնդավորման մեթոդով ստացված տվյալները վկայում են այն մասին, որ անտառածածկի մակերեսը կազմում է երկրի ընդհանուր տարածքի շուրջ 11.17%-ը: Ըստ որոշ փորձագետների՝ այսօր գործ ունենք շատ ավելի ցածր թվի՝ 6 տոկոսի հետ: Ամեն դեպքում ընդհանուր վիճակագրություն դեռ չկա, քանի որ ընդհանուր ուսումնասիրություն չի արվել: Փոխարենը բոլորն են համակարծիք, որ Հայաստանի անտառները կրճատվելուն զուգահեռ նաև որակազրկվել են: Չնայած այս ամենին՝ ապօրինի ծառահատման դեպքերի թիվը շարունակում  է մտահոգիչ մնալ: Հանրային դատարանը վճռով ու առաջարկներով հորդորում է իրավապահներին հետևողական լինել խնդրի լուծման հարցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP