Պատգամավորը դեմ է բեթշոփերը փակելու վերաբերյալ գործընկերների առաջարկած կարգավորմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

Պատգամավորը դեմ է բեթշոփերը փակելու վերաբերյալ գործընկերների առաջարկած կարգավորմանը

13:04 10.04.2019

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ բուքմեյքերական կետերի, խաղային ապարատների սահմանափակումների մասին նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյաննն ասաց, որ ընդհանուր առմամբ կողմ է խաղամոլության դեմ պայքարին, սակայն մեթոդների վերաբերյալ անհամաձայնություն հայտնեց։

Նա ասաց, որ եթե համացանցում, որտեղով կատարվում է խաղադրույքների մեծ մասը, սահմանափակում չի մտցվում, ապա բեթշոփերի (խաղադրույք կատարելու սրահների) արգելումը բերելու է բյուջեի «միլիարդների հասնող կորուստների», բայց չի լուծելու խնդիրը։ Սարգսյանն ասաց, որ դեմ է կոնկրետ այդ կարգավորմանը։ Նա խոստացավ իր հիմնավորումները ներկայացնել ավելի ուշ։

«Սա հարցը չի լուծում։ Հակառակը, հոնքը ուղղելու փոխարեն աչքն ենք հանելու այս նախագծով»,- ասաց պատգամավորը։

Նա հերքեց նախագիծը ներկայացրած պատգամավոր Ալեն Սիմոնյանի («Իմ քայլը» խմբակցություն) այն պնդումը, թե բեթշոփերը փակելով հնարավոր կլինի խուսափել անչափահասների մասնակցությունից։ Սարգսյանի պնդմամբ՝ բեթշոփերում հիմա անչափահասները չեն կարող խաղադրույք անել, որովհետև անձնագիր պետք է ունենան ու նույնիսկ առանց դրա, հարևաններն ու բեթշոփերի աշխատակիցները թույլ չեն տա, իսկ համացանցում նրանք կկարողանան անել խաղադրույք, ինչպես և անում են հիմա։

Սարգսյանի խոսքին արձագանքեց Սիմոնյանն ու բացատրեց, որ պետք չէ հույսը դնել հարևանների վրա, որ նրանք կասեն՝ ամո´թ քեզ, 14 տարեկանում խաղադրույք ես անում։ Նա պնդեց, որ եթե նախագիծն ընդունվի, ապա խաղադրույք կատարելու ցանկության դեպքում անձը պետք է ունենա բանկային հաշիվ, նույնականացվի ու միայն դրանից հետո կկարողանա խաղադրույք անել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP