Գործադիր իշխանությունը չի վերահսկում դատական իշխանությանը. Արտակ Զեյնալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+34.09 oC

Գործադիր իշխանությունը չի վերահսկում դատական իշխանությանը. Արտակ Զեյնալյան

14:59 10.04.2019

«Դատական իշխանությունը անկախացել է գործադիր իշխանությունից»,- այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքերով՝ որպես ասվածի ապացույց, կան անհերքելի փաստեր: Գործադիր իշխանությունը չի վերահսկում դատական իշխանությանը, դատական ակտերի պատվերներ չեն տրվում:

«Դրա դրսևորման ձևերից մեկն այն է, որ Հայաստանի պատմության մեջ չէր եղել դեպք, որ նախաքննության մարմինը՝ մեղադրանքի կողմը, միջնորդություն ներկայացներ դատարանին: Դատարանը և մեղադրանքի կողմը միշտ ընկալվել են որպես մեկ թիմ: Նման երևույթներ արդեն կան և սա անհերքելի դրսևորում է, ցուցանիշ է դատական իշխանության անկախացման՝ գործադիր իշխանությունից, ավելացել են նաև միջնորդությունների մերժումները»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Լրագրողի այն հարցին, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը ասել է, որ այս սուղ պայմաններում 1 մլրդ 300 մլն դրամ գումար է հատկացվել դատական համակարգի բարեկարգման համար, ի՞նչ է արվել այդ գումարով համակարգի փոփոխության համար, նախարարը պատասխանեց, որ գումարների ծախսման հաշվետվությունը կներկայացնի Դատական դեպարտամենտը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սարգիս Սարգսյանը, ոչ մի պարտություն չկրելով, դարձել է աշխարհի չեմպիոն

19:27 31.07.2025

Սարգիս Սարգսյանը, ոչ մի պարտություն չկրելով, դարձել է աշխարհի չեմպիոն

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը Հնդկաստանում դարձել է Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 2025թ. անհատական առաջնության հաղթող: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ն: Սարգիսը չի կրել ոչ մի պարտություն, 9 խաղից 6-ում հաղթել է, 3-ն ավարտել ոչ-ոքի և վաստակել 7.5 միավոր: ...

Կայացել է Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը

19:18 31.07.2025

Կայացել է Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել թրաֆիքինգի զոհերի նույնականացման և ուղղորդման համակարգերի բարելավման ուղղությամբ […] ...

Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

19:10 31.07.2025

Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Մոսկովյան փողոցում գտնվող պահեստներում շշալցվում են ալկոհոլային կեղծ խմիչքներ: Ըստ տեղեկության` շշալցնողը դրանք նաև վաճառում էր Վանաձորի Շիրվանզադեի փողոցում գտնվող իր խանութում: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Պահեստներից մեկում իրավապահները հայտնաբերեցին տարատեսակ խմիչքների հինգ հազարից ավելի դատարկ շիշ, շշալցման սարք, մեծ քանակի խցաններ ու […] ...

Մարդու իրավունքների պաշտպանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

18:47 31.07.2025

Մարդու իրավունքների պաշտպանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 31-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների, ինչպես նաև մարզային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկվել են աշխատանքի լավարկմանը միտված հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել Պաշտպանի թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխություններին, անձնական տվյալների պաշտպանության երաշխիքներին առնչվող բարեփոխումներին, դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունավետության բարձրացմանը, այդ առումով սպասվելիք փոփոխություններին, վարքագծի կանոնների […] ...

Հրդեհի ահազանգ՝ Ջիվանի փողոցում

18:35 31.07.2025

Հրդեհի ահազանգ՝ Ջիվանի փողոցում

Հուլիսի 31-ին՝ ժամը 17:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանի փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

18:22 31.07.2025

Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

2025 թվականի հուլիսի 31-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում։ Ողջունելով հյուրին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել սահմանադրական արդարադատության ոլորտում Իրաքի Դաշնային գերագույն դատարանի հետ հարաբերություններն ակտիվացնելու, փոխայցերի և փորձի փոխանակման գործում Դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավիի ներդրած […] ...

BACK_TO_TOP