16:23 10.04.2019
«Հեռանկարի» տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը ԵԿՄ վարչության անդամ Արամ Սարգսյանին հիշեցրել է երկրապահների այն հայտարարությունների մասին, որ եթե Ղարաբաղի հարցում իշխանությունը որևէ ոչ հայանպաստ քայլի գնա, իրենք միջոցներ կձեռնարկեն: Կա՞ քաղաքական պատվեր` կանխելու ինչ-որ վատ բաներ.
«Բացարձակ ոչ, ես կարծում եմ, որ ԵԿՄ անդամները ՀՀ քաղաքացիներ են, արժանավոր քաղաքացիներ՝ իրենց մեծամասնության մեջ, և իրավունք ունեն քաղաքական նախասիրություններ ունենալ, մեր կուսակցության անդամ լինել, կամ ՔՊ-ի անդամ լինել, «Լուսավորի» կամ ՀՀԿ-ի անդամ լինել: Իրենց իրավունքն է, և իրավունք ունեն իրենց քաղաքական դիրքորոշումները քարոզել: Ուրիշ խնդիր է, որ նախորդ իշխանությունները, որոնք լեգիտիմության բավարար պաշար չունեին, իսկ հոկտեմբերի 27-ից հետո ԵԿՄ լուրջ հեղինակություն էր և կշիռ ուներ քաղաքական դաշտում, քանի որ կշիռների առումով հասնում էր և վարկանիշով անցնում էր գործող իշխանությանը, գործող իշխանությունը որոշեց բաժանել էդ երկրապահը՝ կտորներ պոկելով, որոշակի բաներ առաջարկելով, որոշ մասին՝ կոչումներ, մեդալներ, պաշտոններ տալով, որոշ մասին բիզնեսներում ազատ թողնելով՝ էս կառույցը բաժանեց 4, 5 մասի»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ այսօրվա իշխանությունը չունի լեգիտիմության խնդիր, վարկանիշով էլ շատ բարձր նիշի վրա է կանգնած, Երկրապահի վարկանիշն ընդհանրապես չի սպառնում նրան:
Ըստ ԵԿՄ վարչության անդամ Արամ Սարգսյանի՝ այսօր կա շատ լավ իրավիճակ նաև ԵԿՄ-ում առողջ մթնոլորտ ձևավորելու, հին հեռացած ընկերներին հետ բերելու համար:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ական երկրապահները մասնակցել են ապրիլի 7-ին հրավիրված համարգումարին, Արամ Սարգսյանն ասել է, որ նրանցից մի քանիսին տեսել է ու ջերմ բարևել: Վարչությունում ընտրվածներ չկան, բայց կան կառույցների ղեկավարներ:
12:05 01.08.2025
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ: Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների […] ...
11:57 01.08.2025
Պարզաբանում է ներկայացվել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ: «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։ Խափանումները տեղի են ունեցել՝ 2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50 2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25 Խափանումների պատճառը տեխնիկական […] ...
11:35 01.08.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...
11:23 01.08.2025
Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆՄեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...
11:06 01.08.2025
Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Չարենցավանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ համաքաղաքացու միջոցով ցանկանում է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հուլիսի 28-ին քննչական բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի քրեական և Չարենցավանի համայնքային ոստիկանների համատեղ խուզարկություն կատարվեց 38-ամյա տղամարդու […] ...