Ինչպիսի՞ն է եղել Աննա Հակոբյանի այցը Լոս Անջելես. ամփոփում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ինչպիսի՞ն է եղել Աննա Հակոբյանի այցը Լոս Անջելես. ամփոփում

16:30 10.04.2019

Ապրիլի 8-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Էրիկ Գարսեթիի (Eric Garcetti) հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի նոր իրողություններին, Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամների առաքելությանը, Երևան-Լոս Անջելես քույր-քաղաքների ծրագրին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում հայ համայնքի դերին: Հանդիպմանը մասնակցել են Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը (Paul Krekorian), փոխքաղաքապետ Նինա Հաջիկյանը (Nina Hachigian), ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Այնուհետև Աննա Հակոբյանը մասնակցել է քաղաքապետ Էրիկ Գարսեթիի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի կողմից իր պատվին Լոս Անջելեսի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը:

Տիկին Աննա Հակոբյանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար, որին արժանացել է ամերիկյան բոլոր հանդիպումներում: Նա կարևորել է հայ համայնքի դերը՝ որպես Հայաստանի և ԱՄՆ միջև գործակցության յուրահատուկ կամուրջ:

ՀՀ գլխավոր հյուպատոս Ա․ Բայբուրդյանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիին, քաղխորհրդի անդամ Կրեկորյանի և փոխքաղաքապետ Հաջիկյանի ջանքերը Լոս Անջելեսի հետ Հայաստանի կապերն ակտիվացնելու, ինչպես նաև՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելեսի քաղաքապետարանի հարաբերություններն ամրապնդելու համար:

Վահագն Մելիքյանը ՀՀ ԱԳ նախարարության անունից գործակցությունը խորացնելու պատրաստակամություն է  հայտնել և Փոլ Կրեկորյանին Երևանի 2800-ամյակի հոբելյանական հուշադրամ նվիրել: Փոլ Կրեկորյանն իր հերթին Աննա Հակոբյանին և գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին է հանձնել Հայաստանի թավշյա հեղափոխությանը և գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակին նվիրված՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հռչակագրերը:

Օրվա երկրորդ կեսին ՀՀ վարչապետի տիկինն այցելել է Գլենդեյլում գտնվող ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ հանդիպում է ունեցել հայ համայնքի կրոնական, քաղաքական, հասարակական ու բարեգործական կազմակերպությունների ղեկավարների հետ: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք կապերի խորացմանը, հայ համայնքի գործունեությանը, ինչպես նաև Աննա Հակոբյանի ղեկավարած բարեգործական հիմնադրամների առաքելությանն առնչվող հարցերի շուրջ:

Այնուհետև ՀՀ վարչապետի տիկինը Գլենդեյլի Ալեքս թատրոնում մասնակցել է հայ համայնքի հետ հանդիպմանը, որը կազմակերպվել էր ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից՝ Գլենդեյլի քաղաքապետարանի աջակցությամբ: ՀՀ վարչապետի տիկինը հանդես է եկել ելույթով, խոսել Հայաստանի ներկա իրողությունների, դրանցում սփյուռքի ակտիվ ներգրավման կարևորության ու հայրենիքի ապագա զարգացման գործում Կալիֆոռնիայի հայ համայնքի մեծ դերի մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP