Նիկոլ Փաշինյանի Գյումրի այցից և դիտողություններից հետո էլ ոչինչ չի փոխվել քաղաքում փողոցաշինական աշխատանքների կազմակերպման գործում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Նիկոլ Փաշինյանի Գյումրի այցից և դիտողություններից հետո էլ ոչինչ չի փոխվել քաղաքում փողոցաշինական աշխատանքների կազմակերպման գործում

00:35 13.04.2019

Սա օրվա այն ժամին արված կադր է, երբ օրենքով հաստատված կարգով, ընդմիջումն էլ էր ավարտվել: Գյումրու Տիգրան Մեծ փողոցի շինարարներն են, որոնք գործն անցած տարվանից էին սկսել: Հիմա էլ հավանաբար աշխատում են այն տեմպերով ու գրաֆիկով, ինչ անցած տարի։ 1 կմ երկարությամբ փողոցում 5 շինարար կար, թե ով էր նրանց միջից աշխղեկն ու բանվորը, իրենք իրենցով չպարզեցին։
Անում են այն, ինչ անցած տարվանից են սկսել, եզրաքարերն էին շարում ու միայն մի մայթի վրա: Մյուս մայթին աշխատող չկա, թե ինչն է խնդիրը, պատասխան կունենայինք, եթե տեղում պատասխանատուներ լինեին: Բանվորների խոսքից ընդամենը հասկանալի դարձավ, որ այդքան աշխատող չունեն:

Տիգրան Մեծ փողոցից կարճ ճանապարհը հասնում է Սայաթ-Նովա փողոց: Ընդհանուր երկարությունը 400 մետր է, գործը մայթերից տեղափոխվել է փողոց, ամբողջական չեն քանդում։ Էլցանցն էր գործ անում: Շինարարներն էլի աշխատում էին առանց աշխղեկի կամ այլ պատասխանատուի։ Քանդելու գործ մայթերին էլ կա, դրանք արագ կարող են կատարվել, եթե շինարարի ձեռքին միշտ սարքին գործիք լինի:

Աշխատանքային գրաֆիկ, ծավալներ ու բանվորական ուժ չի փոխվել նաև Վազգեն Սարգսյան փողոցում: Նորոգվող երկար փողոցներից մեկն է, ունի 2 կմ երկարություն, աշխատում էին մի քանի բանվորով: Այստեղ էլ անցած տարվանից եզրաքար են շարում, բայց այնպես չէ, որ փորելու, քանդելու աշխատանքները գոնե մայթերին ավարտված են:
Այժմ 12 փողոցում և 2 հրապարակում է շինարարություն ընթանում, որոնք ավարտելու համար 2 ու կես ամիս է մնում: Դատելով աշխատանքի տեմպերից՝ նման  ծավալի շինարարության ժամկետների խախտման մասին խոսելու պատճառներ կլինեն: Բայց այս մասին ասելիք  չունի դեռ պատվիրատուն:

SHANTNEWS.am-ի թղթակցին քաղաքապետարանից փոխանցել են, որ  աշխատանքի  կազմակերպման նոր տարբերակներ են փնտրում, ասում են՝ դրանից են կախված իրենց ասելիքները: Նույնկերպ՝ առանց ասելիքի են նաև շինընկերության ղեկավարները, որոնց վրա ավելի մեծ պարտավորություն է դրված: Այնուամենայնիվ, պատվիրատուն աշխատուժի պակասը կամ ժամկետներից շեղվելու խնդիրներն իրենը չի համարում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP