Ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ. հարց Նիկոլ Փաշինյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+17.09 oC

Ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ. հարց Նիկոլ Փաշինյանին

16:33 11.04.2019

ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության անդամ Անդրեյ Հունկոն հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին, թե Հայաստանն ինչպե՞ս է պատկերացնում հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ:

«Ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել Հայաստանի 2018թ. հեղափոխության մեջ: Որևէ արտաքին ուժի ներգրավվածություն չի եղել և չկա մեր ներքին գործընթացների մեջ: Մեզ համար ազգային արժանապատվության խնդիր է դա: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որևէ երկրի դեմ չէ: Մենք մտադիր ենք մեր հարաբերությունները զարգացնել բոլոր երկրների ու կազմակերպությունների հետ»,- արձագանքել է ՀՀ վարչապետը՝ նշելով, որ հավասարապես հարգում և կարևորում է բոլոր երկրների հետ հարաբերությունները:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, և մենք ամեն ինչ անելու ենք այդ հարաբերությունները զարգացնելու համար: ԵՄ-ի հետ մենք այսօր ունենք հրաշալի հարաբերություններ: Դրանք ևս խորացնելու նպատակ ունենք»,- ասել է Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը. Նիկոլ Փաշինյան

19:37 15.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին և բարձր է գնահատել բանկի հետ գործընկերությունը։ Վարչապետն ասել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։ Ըստ նրա՝ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների ծավալում են տնտեսական գործունեություն, և դրա […] ...

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ կատարողը 71-ամյա գրող է. ԶԼՄ

19:19 15.05.2024

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ կատարողը 71-ամյա գրող է. ԶԼՄ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ է կատարել 71-ամյա գրող, գրական ակումբի հիմնադիրը, հայտնում է հեռուստաալիքներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել Բրատիսլավայից 190 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գանդլովա քաղաքում, որտեղ անցկացվել է կառավարության նիստ։ Վարչապետը դուրս է եկել հանրության առաջ, և այդ պահին կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է […] ...

ՎԶԵԲ-ը Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար Հայաստանին կտրամադրի 236 միլիոն եվրո

18:28 15.05.2024

ՎԶԵԲ-ը Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար Հայաստանին կտրամադրի 236 միլիոն եվրո

Առաջին անգամ Երևանում իր աշխատանքն է սկսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը: Աշխարհի տարբեր երկրներից Երևան է ժամանել ավելի քան 2000 մասնակից: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ հանդիպմանը գոհունակությամբ արձանագրել է, որ նման նշանակալի միջոցառման անցկացումը Հայաստանում վկայում է ՎԶԵԲ-ի և […] ...

Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է ԱՄԷ-ի նախագահական պալատում

18:22 15.05.2024

Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է ԱՄԷ-ի նախագահական պալատում

«Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական պալատում. միջոցառման մասնակիցներին ընդունել է ԱՄԷ նախագահ՝ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին: Վերջինս կարևորել է առողջապահական համակարգի զարգացմանն առնչվող տեխնոլոգիական միտումների վերաբերյալ գաղափարների փոխանակումը և շնորհակալություն հայտնել նախարարին մասնակցության համար: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել առողջապահության ոլորտի […] ...

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 35 հազար 200-ը

17:43 15.05.2024

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 35 հազար 200-ը

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի սկզբից իսրայելական ռազմական գործողության ընթացքում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 35,2 հազարը, ավելի քան 79,1 հազար մարդ վիրավորվել է, հաղորդում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: Ըստ տվյալների՝ Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվն այժմ հասել է 35233-ի, 79141 մարդ վիրավորվել է։ Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ […] ...

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է իրականացվել

17:23 15.05.2024

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է իրականացվել

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է հանրապետության արևմտյան Գանդլովա քաղաքում կառավարության նիստից հետո։ Այս մասին հայտնում է TASR լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սլովակիայի Ազգային խորհրդի փոխխոսնակին։ «Գանդլովում կառավարության նիստի ավարտից հետո վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է», – մեջբերում է գործակալությունը խորհրդարանի փոխնախագահի խոսքերը։ Լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսներին, հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, […] ...

BACK_TO_TOP