21:15 11.04.2019
Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչներից ահազանգեր են ստացվել, որ երկու օր է՝ ծորակներից կեղտոտ, կասկածելի բաղադրության ջուր է հոսում և անգամ տհաճ հոտ ունի:
«Առավոտյան նկատեցինք ջրի պղտորվելը, վախենում էինք օգտագործելուց, փոքր երեխաներ կան տանը, ինֆեկցիաներից վախեցանք»,- ասել է գյումրեցի կինը։
«Պղտոր է եղել ջուրը, մենք վախեցանք օգտագործելուց, հիմի էլ կուգա շատ բարակ, էլի պղտոր ջուր է»,- նկարագրել է Մուշ 2/2 թաղամասի բնակիչներից մեկը։
Իսկ այսօր առավոտյան նույն վիճակն է եղել Մուշ 2 թաղամասում, որտեղ ջրամատակարարումը դադարեցվել է: Սա հաշվի առնելով՝ թաղամասի մանկապարտեզի երեխաներին տուն են ուղարկել։ «Խողովակներից գալիս էր ոչ որակյալ ջուր, մենք ջուր չունեինք պահեստավորած, որ օգտագործեինք երեխաների համար սնունդ պատրաստելու ժամանակ, կամ լվացվեինք, ճիշտ գտանք երեխաներին ուղարկենք տուն՝ ծնողների հսկողության տակ»,- ասում է Գյումրու «Մուշ» կենտրոնի բուժքույր Աննա Կարապետյանը։
Քաղաքի մի քանի թաղամասերում ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի մասնագետները երեկ և այսօր ջրից նմուշառումներ են կատարել: Մանրէաբանական հետազոտության արդյունքները պարզ կլինեն վաղը, բայց միևնույն ժամանակ նշում են, թե այն օգտագործելը վտանգավոր չէ, ուղղակի խորհուրդ են տալիս եռացնել:
«Մենք նմուշառումներ ենք կատարել քաղաքի բոլոր թաղամասերում, խմելու ջրի անվտանգության տեսակետից հիմնական ցուցանիշը մնացորդային քլորի առկայությունն է։ Չի եղել մի կետ, որտեղ մենք քլոր չհայտնաբերենք, այսինքն՝ դա խոսում է այն մասին, որ ջուրը վարակազերծված է»,- հետազոտությունների արդյունքներն այսպես է ներկայացրել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանը։Իսկ ջրի գույնի, որակի փոփոխությունը, «Վեոլիա Ջուր» ընկերության պատասխանատուի պարզաբանումներով՝ Կապս գյուղի մոտակայքում Ղազանչի -Գյումրի 600 մետր տրամագծով մայր խողովակի վրա տեղի ունեցած վթարն է: Վթարավերացման աշխատանքներն սկսվել են երեկվանից:
«Վթար առաջացած հատվածի որոշակի հողային շերտ ներծծվել է խողովակի մեջ, ինչի հետևանքով առաջացել է ջրի որակի թույլատրելի պղտորություն, ամիջապես մեր կողմից որակի ստուգումներ են կատարվել, որևէ վտանգավոր դեպք չի հայտնաբերվել», -պարզաբանել է «Վեոլիա Ջուր» ընկերության «Արևմուտք» ՏՏ մարզերի գծով տնօրենի տեղակալ Արայիկ Եղիկյանը։
Վթարավերացման աշխատանքներն ավարտված են, ջրամատակարարումը Գյումրիի թաղամասերում վերականգնվում է աստիճանաբար։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...