21:45 12.04.2019
Ապրիլի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի նախագահությամբ անցկացվել է փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն:
ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցեցին ապրիլի 5-12-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական և այլ աշխատանքների մասին:
Հնչեցված զեկույցներից հետո նախարար Ֆելիքս Ցոլակյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում են ՀՓՋ-ներում առկա գույքային և շենքային պայմաններին, անձնակազմի հետ աշխատանքին և կարգապահության ապահովմանը: Նախարարը նախանշեց մայրաքաղաքում և յուրաքանչյուր մարզային վարչությունում առկա խնդիրները, ինչպես նաև աշխարհագրական դիրքի, եղանակային պայմանների, տնտեսական և արդյունաբերական զարգացման առանձնահատկություններով պայմանավորված՝ աշխատանքային առաջնահերթությունները:
Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ մարզերում հենակետերի բաշխվածությանը, ՓԾ ստորաբաժանումների պատշաճ պատրաստությանը, անձնակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և կարգադրեց հնչեցված մտահոգություններին տալ առարկայական լուծումներ:
Նախարարը մտահոգություն հայտնեց Երևանի ՀՓՋ-ների տեխնիկական ապահովվածության հարցով և նշել, որ սպասվող օժանդակության ժամանակ ջոկատները կհամալրվեն անհրաժեշտ տեխնիկայով:
«Երևանում այսօր առկա են լրջագույն խնդիրներ: Մենք, փաստացի, մայրաքաղաքում նստած ենք «վառոդի տակառի» վրա: Այստեղ են տեղակայված քիմիական արդյունաբերության և այլ հնարավոր աղետածին գործունեություն իրականացնող ձեռնարկություններ»,- նշել է Ֆելիքս Ցոլակյանը:
Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև բազմաբնակարան շենքերի անվտանգության հետ կապված խնդիրներին:
«Հարցն ամենևին շենքերի վերին հարկեր հասանելիություն ապահովող տեխնիկայի առկայությունը չէ: Աշխարհում կան 100-200 հարկանի շենքեր և այս կառույցներում անվտանգության ապահովման միակ լուծումը՝ շինարարության ընթացքում անվտանգության հետ կապված խնդիրների բացառումն է և հակահրդեհային համակարգերի առկայությունը»,- ասել է Ֆելիքս Ցոլակյանը:
Բացի այդ, ըստ Ֆելիքս Ցոլակյանի, առկա է շենքերին տեխնիկա մոտեցնելու խնդիրը:
«Մայրաքաղաքի կենտրոնում միմյանց չափազանց մոտ կառուցված են շենքեր, և անհրաժեշտության պարագայում, հրշեջ մեքենան ուղղակի չի կարող մոտենալ նրանցից որևէ մեկին»,- նշել է Ֆելիքս Ցոլակյանը:
Առանձնահատուկ խնդիր են նաև խցանումները, և առավել ծանրաբեռնված ժամերին մարտական հաշվարկը մոտակայքում գտնվող դեպքի վայր կարող է հասնել միայն տևական ժամանակ հետո:
Անդրադառնալով փրկարարների աշխատանքին՝ մասնավորապես արհեստավարժության ապահովմանը, նախարարը հանձնարարեց, որ առկա խնդիրների վերաբերյալ վերլուծությունները, նախանշված լուծումներով, ինչպես նաև հանձնարարականներով, հասցվեն բոլոր ստորաբաժանումներին:
Նախարարը մտահոգություն է հայտնել նաև հանրային մարդաշատ վայրերում անվտանգության ապահովման վերաբերյալ:
«Ներկա պահին մայրաքաղաքի հանրային մարդաշատ օբյեկտներում աղետի դեպքում իրական գործող և աշխատող տարհանման մեխանիզմ գոյություն չունի: Շատ հնարավոր է, որ ինչ-որ մի տեղ առկա է գեղեցիկ և մանրակրկիտ տարհանման պլան, սակայն, ցավոք, այն միայն թղթի վրա է»,- ասել է նախարարը:
Խորհրդակցության ընթացքում նախարար Ֆելիքս Ցոլակյանը խոսեց նաև սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին՝ շեշտելով, որ դրանք միտված են լինելու ծառայությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
ԱԻՆ-ը, ըստ նախարարի, որպես զարգացման ուղենիշ պետք է գնա ոչ թե հետևանքի վերացման, այլ դեպքերի կանխարգելման ճանապարհով:
«Շատ կարևոր տեղ է տրվելու դեպքերի կանխարգելմանը: Այս գործում շատ կարևոր դերակատարում ունեն քաղպաշտպանության և բնակպաշտպանության վարչությունները»,- ասել է Ֆելիքս Ցոլակյանը:
Ըստ նախարարի՝ այս խնդրի իրականացման ճանապարհին ԱԻՆ աշխատակիցների գլխավոր զենքը նախաձեռնողականությունն է և որպես արդյունք՝ հայտնաբերված թերությունների մասին ահազանգն ու բարձրաձայնումը:
Նախարարը, հղում կատարելով փրկարար ծառայության մասին օրենքին, նշեց, որ կառույցի աշխատակիցները իրավասու են մտնել ցանկացած հաստատություն և պահանջել անվտանգության ապահովման բոլոր փաստաթղթերը, դիտարկել առկա թերությունները:
Ըստ նախարարի՝ ԱԻՆ-ը պարտավոր է հայտնաբերել և բարձրաձայնել ոլորտում առկա բոլոր խնդիրները:
«Դա կլինի, թերևս, մեր ամենամեծ և ամենակարևոր գործը»,- ասել է Ֆելիքս Ցոլակյանը:
Նախարարը կարգադրել է նաև տարածքային փրկարար վարչությունների ղեկավարներին ակտիվորեն համագործակցել տեղական իշխանությունների հետ, մասնավորապես, գույքային և շենքային պայմանների բարելավման հարցերով՝ վստահություն հայտնելով, որ այս համագործակցությունը կտա ցանկալի արդյունք:
Նախարարն ընդգծել է կառույցներում կարգուկանոնի խստագույնս պահպանումը և շեշտեց, որ թերությունների հայտնաբերման դեպքում կարող են լինել կադրային լուծումներ:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...