Զարթոնքի միջադեպից տուժած և Մեծամորի բուժկենտրոն տեղափոխված մեկ անձ վիրաբուժական բաժանմունքում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+20.09 oC

Զարթոնքի միջադեպից տուժած և Մեծամորի բուժկենտրոն տեղափոխված մեկ անձ վիրաբուժական բաժանմունքում է

15:19 13.04.2019

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 5 անձ տեղափոխվել էր Մեծամորի բժշկական կենտրոն:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում բուժկենտրոնից տեղեկացրին, որ 5-ից 4-ի վիճակը նորմալ է, տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք, մեկ անձ էլ հոսպիտալացվել է:

«Քթի, ձախ ականջախեցու սալջարդով, ձախ ուսագոտու և աջ թիակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդով հիվանդը մեզ մոտ է, վիրաբուժական բաժանմունքում»,- ասացին կենտրոնից՝ տեղեկացնելով, որ նրա վիճակը բավարար է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պաշտպանության նախարարը հետևել է զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին

17:34 17.05.2024

Պաշտպանության նախարարը հետևել է զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին

Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է զինված ուժերում մայիսի 14-ին մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին: Զորավարժության ղեկավար կազմը, առանձին ծառայությունների պետերը նշել են այս անգամ անցկացվող զորախաղերի առանձնահատկությունները, զորատեսակների ներդաշնակումը, ներկայացրել հարձակողական և պաշտպանողական ստորաբաժանումների մտահղացումները: Պաշտպանության նախարարը ժամանակակից միջոցներով դիտարկել է զորավարժությանը մասնակից ստորաբաժանումների գործողությունները, հետևել ներգրավված հրետանային, հակաօդային […] ...

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը

17:26 17.05.2024

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը

Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ղեկավար կազմի և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել վերջերս ներդրված ուսումնական ժամանակակից մեթոդներով անցկացվող պարապմունքներին: Նախարար Պապիկյանը հույս է հայտնել, որ կրտսեր հրամանատարների շարքերը համալրող զինվորները պատշաճ կկիրառեն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները։ ...

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա

16:38 17.05.2024

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա

Մայիսի 17-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ ընդունված որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, լիակատար աջակցություն է արտահայտվել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա: Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Նշյալ արձանագրումն արտացոլվել է […] ...

Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները․ Միրզոյան

14:30 17.05.2024

Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները․ Միրզոյան

Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին և հանդես եկել ելույթով: Ստորև ներկայացված է նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը: «Հարգելի’ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Այս տարի մենք նշում ենք մեր կազմակերպության՝ Եվրոպայի խորհրդի 75-ամյակը: Իր կազմավորումից 75 տարի անց Եվրոպայի խորհուրդը շարունակում մնալ մարդու իրավունքների և օրենքի գերակայության […] ...

Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

12:26 17.05.2024

Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

Ստրասբուրգ աշխատանքային այցի երկրորդ օրվա մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին: Նիստին ընդառաջ նախարար Միրզոյանին ողջունել են ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Դոմինիկ Հասլերը: Հաջորդիվ տեղի է ունեցել բոլոր մասնակիցների համատեղ լուսանկարահանում: ...

Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

10:58 17.05.2024

Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից։ ...

BACK_TO_TOP