ՆԱՏՕ-ն կուժեղացնի իր ակտիվությունը Սև ծովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+18.09 oC

ՆԱՏՕ-ն կուժեղացնի իր ակտիվությունը Սև ծովում

18:22 13.04.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը Ուկրաինայի և Վրաստանի առաջ ծառացած սպառնալիքներին դիմակայելու նպատակով խոսել է Դաշինքի կողմից այդ երկրներին պրակտիկ աջակցության ցուցաբերելու միջոցների մասին:

Նրա խոսքով` ապրիլին ընդունված «Սև ծովի» մասին փաթեթը ենթադրում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի  գործունեության ակտիվացում և աշխատանքներ տվյալ երկրների հետ ռազմածովային և սահմանային վերահսկողության  վերապատրաստվածության ուղղությամբ:

Վրաստանի ու Ուկրաինայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու նպատակով անցած շաբաթ ծովում տեղակայվել է  ՆԱՏՕ-ի  ​ռազմածովային մշտական խումբը (SNMG2):

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ՆԱՏՕ-ն հետամուտ կլինի զսպման և երկխոսության ռազմավարությանը, թեև Ղրիմի ու Ուկրաինայի հարցերի շուրջ դաշինքի դիրքորոշումը մնում է անփոփոխ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oտարերկրացիները փորձել են մաքսանենգ ճանապարհով Թուրքիա տեղափոխել 73 կիլոգրամ ոսկի

16:23 14.05.2024

Oտարերկրացիները փորձել են մաքսանենգ ճանապարհով Թուրքիա տեղափոխել 73 կիլոգրամ ոսկի

Երկու օտարերկրացի փորձել են ապօրինի կերպով Թուրքիա տեղափոխել 73 կիլոգրամ ոսկու ձուլակտորներ՝ թաքցնելով դրանք մանկասայլակի մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը։ Դուբայից ժամանած օտարազգի զույգը՝ տղամարդ և կին, կասկածելի վարքագծով գրավել է Ստամբուլի միջազգային օդանավակայանի մաքսավորների ուշադրությունը։ Ոստիկանները ստուգել են մանկասայլակը և հայտնաբերել 73 կիլոգրամ ոսկու ձուլակտոր, որը թաքցված է եղել մանկասայլակի գաղտնի հատվածում։ Հաղորդվում է, […] ...

Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով

16:16 14.05.2024

Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով

Վերջին շաբաթվա ընթացքում շուրջ 450 000 մարդ ստիպված է եղել լքել Ռաֆահ քաղաքը Գազայի հատվածի հարավում Իսրայելի գործողության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները հայտել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA): «Ռաֆահում դատարկ փողոցներ են, մինչ ընտանիքները փորձում են փախչել՝ անվտանգություն որոնելով։ UNRWA-ի գնահատումներով՝ մայիսի 6-ից Ռաֆահից բռնի տեղահանվել է շուրջ […] ...

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

16:00 14.05.2024

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ «Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 84 կողմ, 30 դեմ։ Օրենքն ընդունվել է երրորդ ընթերցմամբ»,-ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նախագծի շուրջ խորհրդարանական ընթացակարգերը մեկ ամիս շարունակ ուղեկցվում էին բողոքի ցույցերով, ոստիկանությունը ցրել է այդ ցույցերը և բերման ենթարկել ակտիվիստներին։ […] ...

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Կոպենհագենում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը

15:46 14.05.2024

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Կոպենհագենում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ի շրջանակում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը: ...

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը խոչընդոտ կդառնա Վրաստանի՝ դեպի ԵՄ ճանապարհին․ Ստանո

15:10 14.05.2024

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը խոչընդոտ կդառնա Վրաստանի՝ դեպի ԵՄ ճանապարհին․ Ստանո

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը խոչընդոտ կդառնա Վրաստանի՝ դեպի ԵՄ ճանապարհին, սակայն դրա հաստատումից հետո կքննարկվեն կոնկրետ հետեւանքները, Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն։ Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի լիագումար նիստ է անցկացնում, պատգամավորները երրորդ և վերջին ընթերցմամբ պետք է քվեարկություն անցկացնեն օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վերաբերյալ։ Միաժամանակ […] ...

ԵՄ-ն խստացրել է երրորդ երկրներից միգրանտների ընդունման կանոնները

14:58 14.05.2024

ԵՄ-ն խստացրել է երրորդ երկրներից միգրանտների ընդունման կանոնները

ԵՄ-ն վերջնականապես հաստատել է բարեփոխումը, որը խստացնում է երրորդ երկրներից միգրանտների ընդունման կանոնները, ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։ «Այսօր ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ապաստանի և միգրացիայի եվրոպական համակարգի հիմնական բարեփոխմանը, որը թույլ կտա կանոնավոր կերպով կառավարել ժամանողների հոսքը, ստեղծել արդյունավետ և միատեսակ ընթացակարգեր»,- նշված է փաստաթղթում։ Ավելի վաղ Եվրախորհրդարանն իր լիագումար նիստում ձայների […] ...

BACK_TO_TOP