Ո՞վ էր Ջուլիան Ասանժը, ի՞նչ ճանապարհ էր անցել ու ի՞նչ գաղափար փորձեց տարածել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+17.09 oC

Ո՞վ էր Ջուլիան Ասանժը, ի՞նչ ճանապարհ էր անցել ու ի՞նչ գաղափար փորձեց տարածել

00:05 14.04.2019

Յոթնամյա պատսպարումից հետո Էկվադորի իշխանությունները ԱՄՆ-ի հարցման հիման վրա հետ վերցրեցին WikiLeaks կայքի համահիմնադիր Ջուլիան Ասանժին ապաստան տալու իրավունքը: Դեսպանատնից դուրս գալուն պես նա հանձնվել է Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը: Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստան է ստացել 2012 թվականին: Նրան սպառնում էր ձերբակալություն` 2012 թվականին դատարան չներկայանալու համար: Ո՞վ էր Ջուլիան Ասանժը, ի՞նչ ճանապարհ էր անցել ու ի՞նչ գաղափար փորձեց տարածել՝ իր ու գործընկերների հիմնած WikiLeaks կայքի միջոցով:

Լրագրող, կինոպրոդյուսեր, գրող, ծրագրավորող, ցանցահեն … Մասնագիտությունների շարքը, որ դեռ կարելի է երկար թվարկել, ծնունդով ավստրալացի, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին են պատկանում:  Ասանժը 6 համալսարաններում ուսումնասիրել է ֆիզիկա, մաթեմատիկա, փիլիսոփայություն և անգամ նյարդաբանություն: Բայց նրա գործունեության գագաթնակետն ու հայտնի դառնալու պատճառը WikiLeaks կայքի հիմնադրումն ու այնտեղ հրապարակվող բացահայտումներն էին:

WikiLeaks կամ ՎիքիԱրտահոսքեր. այս նախագիծը 2006-ին իր ճանապարհը սկսեց Ջուլիան Ասանժի հետ, որ շատ ավելի վաղ՝  16 տարեկանը լրանալուն պես էր սկսել զբաղվել ցանցահենությամբ: Դեռ այդ տարիքից Ասանժն իր համար գործելու կանոններ էր սահմանել, որոնցից ուշագրավ էին  հետևյալները. մի՛ փոփոխիր համակարգերի տեղեկությունները և տարածի՛ր դրանք: Տեղեկություններով կիսվելու կամ գաղտնազերծված դիվանագիտական տեղեկատվական արտահոսք իրականացնելու լուրջ գործընթացն Ասանժը սկսեց 35 տարեկանում: Իսկ այն ամենն, ինչ նա հասանելի դարձրեց հանրությանը, ավելին էր, քան զուտ տեղեկատվությունը: Այսպիսով՝ WikiLeaks-ն իր գործունեության ընդամենը 1 տարում գաղտնազերծեց 1 մլն 200 հզր փաստաթուղթ, և դա միայն սկիզբն էր:

Դու չես կարող ֆիզիկայում որևէ հոդված հրատարակել առանց փորձնական ամբողջական տվյալների և արդյունքների. դա պետք է նաև լրագրության ստանդարտը լինի: Այս սկզբունքով էր, որ պետական և մասնավոր փաստաթղթեր գաղտնազերծող միջազգային կազմակերպության հիմնադիրները հանրությանը հասանելի դարձրին ամեն ինչ՝ տեղեկություններ ֆինանսական հոսքերի, դիվանագիտական հեռագրերի, կոռուպցիոն սկանդալների կամ քաղաքական շահերի մասին:  WikiLeaks-ը հրապարակել է ավելի շատ կառավարական գաղտնի փաստաթղթեր, քան մինչ այդ տպագրվել էր ամբողջ միջազգային մամուլում:

Հրապարակումների առյուծի բաժինը կազմում էին ԱՄՆ-ի կառավարության գործունեությանը վերաբերող փաստերը: 2010թ․-ին հրապարակվեց տեսանյութ, որտեղ պատկերված էր 2007թ․-ի հուլիսի 12-ին Իրաքի խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունը: Այդ օրը ԱՄՆ զինված ուժերի երկու ուղղաթիռների կրակահերթերին զոհ գնաց 18 մարդ:

Սա Իրաքյան պատերազմին վերաբերող սենսացիոն նյութերից մեկն էր: Միայն այս թեմայի առնչությամբ «Իրաքյան պատերազմի գրանցամատյան» անվամբ շուրջ 400.000 փաստաթղթերով փաթեթ է հրապարակվել։ WikiLeaks-ը գաղտնազերծեց նաև Աֆղանստանի պատերազմի վերաբերյալ 76.900 բանաքաղված փաստաթուղթ։ Բայց ամենամասշտաբային արտահոսքը WikiLeaks-ի պատմության մեջ Cablegate (Քեյբլքեյթ) կոչվող նախագիծն էր, որի շրջանակներում կայքը հրապարակեց 1966-ի դեկտեմբերից 2010-ի փետրվար ժամանակահատվածում ԱՄՆ պետքարտուղարության ստացած ավելի քան 251 հզր հեռագրերը: Դրանց մաս էին կազմում նաև ԱՄՆ-ից Հայաստան ուղարկված 1735 զեկույցները՝ գրված հիմնականում 2003-2010թթ․-ին:

Օրինակ՝ 2008 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանին ուղղված նամակում ԱՄՆ պաշտոնյաները իրենց դժգոհությունն էին հայտնել Հայաստանի կողմից ենթադրաբար Իրանին զենք վաճառելու կապակցությամբ և սպառնացել պատժամիջոցներով: WikiLeaks-ն իր դերակատարումն ունեցավ նաև արաբական հեղափոխությունների շղթայում՝ իր հաքերային աղբյուրների օգնությամբ գաղտնազերծած  այնպիսի  փաստերով, ինչպիսիք էին, օրինակ, Թունիսի նախկին բռնապետ Բեն Ալիի իշխանության կոռուպցիոն գործարքները: Ոչ պակաս հնչեղ էին նաև Քենիայում կամ իսլանդական բանտերում կոռուպցիոն դրսևորումների մասին բացահայտումները:

WikiLeaks-ը հրապարակեց Հայաստանին առնչվող ավելի քան 1700 փաստաթուղթ. այդ թվում, օրինակ, երբևէ բիզնեսով չզբաղված իշխանավորների կողմից հսկայական հարստություն ձեռք բերելու մասին: Հայաստանյան որոշ կազմակերպություններ ու քաղհասարակությունը փորձում էին երբեմն դատական գործեր հարուցել դրանց հիմքով: Իշխանությունների գործունեությունը պետք է թափանցիկ լինի, ի տարբերություն քաղաքացիների, սակայն փորձը ցույց է տալիս, որ հակառակն է, ուստի Ասանժն ու իր ընկերները ձգտում էին նպաստել այդ գործընթացին:

Գործունեության ընթացքում նրանց հանդեպ գործադրված ճնշումները՝ ֆինանսական սահմանափակումների ու սպառնալիքների միջոցով անարդյունք էին: Բայց բնակության մշտական վայր չունեցող Ասանժը, որ անընդհատ շարժման մեջ էր, վերջին 7 տարիներին ստիպված էր մնալ միևնույն վայրում՝ Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը:

Միայն օրեր առաջ՝ 2019թ․-ի ապրիլի 11-ին նա դուրս եկավ այնտեղից՝ սակայն բրիտանական ոստիկանության ուղեկցությամբ: Միջազգային իրավապաշտպան Humans Right Watch կազմակերպությունն անմիջապես արձագանքեց.  Ասանժի նկատմամբ հետապնդումը կարող է վտանգավոր նախադեպ լինել յուրաքանչյուր լրատվական կազմակերպության համար:

Ո՞րն է լինելու Միացյալ Նահանգների պահանջով ձերբակալված 47-ամյա Ասանժի հաջորդ հանգրվանը: Չի բացառվում, որ մայիսի 2-ին, դատարանը բավարարի նրան ԱՄՆ-ի իշխանություններին արտահանձնելու պահանջը: Սա վատագույն սցենարը կլինի WikiLeaks-ի գլխավոր խմբագրի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP