22:26 13.04.2019
Զարթոնք համայնքի ղեկավարը լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն է արել։ Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր հանդիպում է ունեցել Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում ստեղծված լարված իրավիճակը հանգուցալուծելու հնարավոր տարբերակները: Քննարկման արդյունքում համայնքի ղեկավարը որոշում է կայացրել իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացնել մարզպետարան և այդ մասին այսօր հայտնել համայնքի բնակչությանը` հետագա բախումներից խուսափելու համար:
Ավելի ուշ Զարթոնքի համայնքապետարանում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը հանդիպում են ունեցել համայնքի ավագանու, համայնքապետարանի աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ, որի ընթացքում համայնքի ղեկավարը պաշտոնապես հայտարարել է իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին` վստահեցնելով, որ իր որոշումը կայացրել է առանց ճնշումների գործադրման և այդ որոշմանը հանգել է հանուն համայնքի բնակչության համերաշխության:
Ողջունելով Պարույր Սարգսյանի` համայնքում խաղաղության հաստատմանն ուղղված քայլը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է մինչ այս խնդրի լուծման ուղղությամբ իր նախաձեռնությունները և համայնքում այսօր չլինելու պատճառները` անընդունելի համարելով հակաօրինական ցանկացած արարք` անկախ դրդապատճառներից: Նա վստահություն է հայտնել, որ իրավապահ մարմինները կարճ ժամանակահատվածում համարժեք իրավական գնահատական կտան ստեղծված իրավիճակին: Ամփոփելով հանդիպումը` մարզպետը շուտափույթ ապաքինում է մաղթել կողմերի միջև տեղի ունեցած բախումների արդյունքում վիրավորված անձանց` հույս հայտնելով, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի»:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...