19:21 15.04.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 15-ին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արտակ Նահապետյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում են եղել Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության հրշեջ-փրկարարական ծառայության գլխավոր տնօրինության արտակարգ իրավիճակների պատրաստության վարչության պետ Յիրժի Մուսիլեկը, վիճակագրության և վերլուծության վարչության պետ Իվա Բրեյզովան, ինտեգրված փրկարար համակարգի վարչության պետ Մարտին Պավեկը:
Փրկարար ծառայության տնօրենը ողջունել է հյուրերին, ներկայացրել տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի փրկարար ծառայության համագործակցության հաջող փորձը և համոզմունք հայտնել, որ արտակարգ իրավիճակների բնագավառում չեխ գործընկերների հետ հետագա շփումները կլինեն երկուստեք արդյունավետ:
Հյուրերը կարևորել են այցի շրջանակներում սպասվող աշխատանքային հանդիպումները, որոնց ընթացքում նախատեսվում է քննարկել աղետների ռիսկի նվազեցման, աղետների ժամանակ հումանիտար օգնության առաքման, բնակչության պաշտպանության և հանրային իրազեկման հետ կապված բազմաթիվ հարցեր:
Փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանը հույս է հայտնել, որ աշխատանքային հանդիպումների արդյունքում արտակարգ իրավիճակների բնագավառում երկու երկրները կունենան միմյանց հետ համագործակցության հստակ ծրագիր և տեսլական:
Հանդիպումից հետո Չեխիայից ժամանած հյուրերը հնարավորություն են ունեցել շրջելու արտակարգ իրավիճակների նախարարության տարածքում, եղել են Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնում, ինչպես նաև ԱԻՆ հոգեբանական ծառայությունում, ծանոթացել ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությանը և կարողություններին:
Չեխիայի հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ ԱԻՆ և Չեխիայի հանրապետության ՆԳՆ միջև աղետների կանխարգելման և հետևանքների վերացման, հակահրդեհային և բնակչության պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրից բխող աշխատանքային պլանը քննարկելու նպատակով:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...