17:16 15.04.2019
Ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Հանդիպմանը շարունակվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման հեռանկարների դիտարկումը՝ հաշվի առնելով ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև կայացած հանդիպման արդյունքները:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում հակամարտության գոտում լարվածության հետագա նվազեցմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև հումանիտար ոլորտում հնարավոր փոխգործակցության շուրջ:
Հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն․
«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ
Ապրիլի 15-ին Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային հանդիպումը, որին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Ի զարգացումն ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալի փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատեցին կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվեց շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը միջնորդական առաքելությանը՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել շփումները մոտ ապագայում»:
11:43 01.05.2025
Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 2-ին՝ ժամը 14:30-ից, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերություն աշխատակիցները։ ...
11:30 01.05.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։ «Մաղթում ենք մեր գործընկերներին աշխատանքային հաջողություններ ու ձեռքբերումներ։ Վստահ ենք, որ ճանապարհաշինության ոլորտի մասնագետները պատվով շարունակելու են իրենց շնորհակալ աշխատանքն ու մեր երկրի շենացման և բարեկարգման վերընթաց ուղին»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...
11:13 01.05.2025
Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցությունԼյուքսեմբուրգը 10 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Համապատասխան հուշագիրը ստորագրել են Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բեթելը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Այս միջոցները կօգտագործվեն էներգետիկայի ոլորտում նախագծերի աջակցման համար, մասնավորապես՝ էներգետիկ անվտանգության վերականգնման և ամրապնդման համար», – իր Telegram ալիքում նշել է Շմիգալը։ Նաև, ըստ նրա, 2025 թվականին […] ...
10:58 01.05.2025
Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններինԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ կայացած բանակցություններում Վաշինգտոնը և Կիևը համաձայնության են եկել ուկրաինական հակամարտության կարգավորման 22 կոնկրետ պայմանների շուրջ։ «Մենք ուկրաինացիների հետ անկեղծ և դժվարին քննարկումների ընթացքում առաջարկել ենք 22 շատ կոնկրետ պայմաններ, և մենք կարծում ենք, որ գտնվում […] ...
10:47 01.05.2025
Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ […] ...
10:34 01.05.2025
Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունումՊատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...