«Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով». այսօր Արշիլ Գորկու ծննդյան օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

«Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով». այսօր Արշիլ Գորկու ծննդյան օրն է

23:27 15.04.2019

1904 թվականի ապրիլի 15: Արևմտյան Հայաստան, Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղ: Ծնվեց Մանուկ-Ոստանիկ Սեդրակի Ադոյանը, նույն ինքը` Արշիլ Գորկին` աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչը:

«Հայաստանը ջերմություն,  կենսականություն,  ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի։ Տխուր, սակայն չհաղթված»:

Մանուկը պապիկի անունն էր, Ոստանիկը` մոր` Շուշանի գյուղի: Փոքրիկը սովորում էր Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում, երբ սկսվեցին 1915 թվականի սև օրերը: Եվ Ոստանիկը մոր և քույրերի հետ տեղափոխվեց Երևան, զբաղվում էր ատաղձագործությամբ  ու տպագրական գործով:

1919 թ․-ին տեղափոխվեց Թիֆլիս, ապա՝ ԱՄՆ:  ԱՄՆ-ում էլ ստացավ  հիմնավոր կրթություն, որն առաջին քայլն էր դեպի իր կոչումը: Սովորեց Փրովիդենսի և Բոստոնի դիզայնի դպրոցներում, 1926 թ․-ին ավարտեց Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը, որտեղ հետո 5 տարի դասավանդեց:

Գորկիի Ներշնչման աղբյուրը հայրենի բնությունն ու պատմական հուշարձաններն էին, ժողովրդական ծեսերն ու ավանդույթները: Ու ծնվեցին «Նկարիչն ու իր մայրը», «Այգիներ Սոչիում», «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում», «Հոգեվարք» «Արորը և երգը» և այլն։

 

Անունը

Ոստանիկ Մանուկ Ադոյանը որոշեց անվանափոխվել 1924 թ.-ին` վերցնելով Մաքսիմ Գորկու ազգանունը, իսկ Արշիլ անունը ուղերձ էր իր հայկական ծագմանը, որը ստիպված էր թաքցնել. Արշիլ անունը Արշակ, Արծրուն, արծիվ անունների պես սկսում էր «ար» տառերով: Անվանափոխության պատճառները շատ էին. Բոսթոնում նկարչության մասնավոր դասերի առաջին ուսուցիչը Մանուկին ասել էր, որ հայն ԱՄՆ-ում չի կարող նկարիչ դառնալ:

«Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով: Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրն այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավաքելու…»:

Ամերիկահայ , համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչը հայրենիքի մասին երբեք չմոռացավ:  1938 թ․-ին Գորկին Հայաստան ուղարկեց 4 կտավ, իսկ 1941 թ․-ին Նյու Յորքում կազմակերպված ցուցահանդես-վաճառքում 2 կտավ նվիրաբերեց Կարմիր բանակին:

 

Արշիլ Գորկու համար 1915թ․-ից հետո մյուս մեծ հարվածը 1946 թ․-ին էր, երբ այրվեցին նրա` 30-ից ավելի կտավները: Չուշացավ 3-րդ հարվածը` 1948 թ․-ին վթարի հետևանքով կորցրեց աջ ձեռքի աշխատունակությունը: Շատ չանցած` Արշիլ Գորկին որոշեց այլևս չապրել:

«Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից  ու վշտից… Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ՝ մաքրություն, տանջանք և հասունություն։ Տանջանքները հիվանդագին են, բայց  անհրաժեշտ։ Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս և հարազատներիս շրջապատում…»:

Արշիլ Գորկու ժառանգությունը

Արշիլ Գորկու կտավները պահվում են աշխարհի մի շարք նշանավոր թանգարաններում, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Երևանում:

«Նա նման է հսկա սառցալեռան, որը 9/10 մասով ընկղմված է օվկիանոսում և երևում է ընդամենը 1/10 մասով։ Բայց այն, ինչ երևում է, հզոր է և հրաշալի իր փայլի մեջ»:

Ամերիկացի նկարիչ Վիլյամ դե Կունինգ:

 

Ի դեպ, Գորկու կյանքի և արվեստի վերաբերյալ թուրքերեն շատ աղբյուրներ չկան: Իսկ արվեստի պատմության վերաբերյալ աշխատություններում Գորկին հիշատակվում է որպես «Թուրքիայից ԱՄՆ գաղթած նկարիչ»:

Ի պատասխան` Նուրիցա Մաթոսյանը հրատարակեց «Արշիլ Գորկի. սև հրեշտակ» գիրքը` թուրքերեն լեզվով, որտեղ պատմում է Մանուկ-Ոստանիկ Ադոյանի ընտանիքի, գաղթի ճամփեքի ու Ամերիկայում անվանափոխության մասին:

 

Ի դեպ, 2010 թ. «The Guardian»-ը իր փետրվարյան համարում Արշիլ Գորկու մասին գրել էր.

«Ամերիկայի ամենամեծ նկարիչներից մեկը»:    

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP