Գյումրեցի 13-ամյա պատանին` «ԴիջիԿոդ 2019»-ի հաղթող – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Գյումրեցի 13-ամյա պատանին` «ԴիջիԿոդ 2019»-ի հաղթող

13:46 16.04.2019

«ԴիջիԿոդ 2019» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլի հաղթող է ճանաչվել գյումրեցի 13-ամյա Սահակ Սահակյանը: Մրցույթն ամենամյա է, Սահակն էլ երկրորդ անգամ էր մասնակցում հանրապետական մրցույթին:

SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է, թե ինչ ծրագիր է ներկայացրել մրցույթին։ «Սահակս Բօթ» նախագիծն է եղել, որն իրենից ներկայացնում է «Խելացի տուն» համակարգը: Այս տարի մրցույթի մասնակից 300 պատանի ծրագրավորողներից 65-ին էր հաջողվել անցնել եզրափակիչ փուլ, և «լավագույն սարքերի ինտեգրում» անվանակարգում գյումրեցի պատանի ծրագրավորողի գաղափարն է ճանաչվել լավագույնը:

IT ոլորտի նորարարություններին 13-ամյա պատանին ծանոթանում է Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաների խմբակում:

Տեղեկատվական  տեխնոլոգիաների ոլորտում 13-ամյա Սահակի հետաքրքրությունների շրջանակը միայն ծրագրեր ստեղծելը չէ, ստեղծարար միտքը կիրառում է նաև արդիական այնպիսի սարքերի ստեղծման համար, որոնք նաև կենցաղում են հարկավոր:

«Խելացի տունը» եղավ Սահակի առաջին գաղափարը: Տեխնոլոգիական գործիքներն ուսումնասիրելուց հետո ստեղծեց սարքը։

«Խելացի տունը», կարելի է ասել, ունիվերսալ է, որը ստեղծելու համար Սահակը նաև մի շարք ծրագրեր է ուսումնասիրել, այդ թվում  բջջային հավելվածներ: Թե ինչպես է հնարավոր սարքն արագ աշխատեցնել, դրա համար ամենամատչելի ու հասանելի ծրագիրն է ներբեռնել, խոսքը Տելեգրամ հավելվածի մասին է, որի միջոցով աշխարհի ցանկացած վայրից մարդը կարող է կառավարել տան կենցաղը:

Հիմա նոր փորձարկումներ է սկսել. «Խելացի տանն» անվտանգության համակարգ է տեղադրելու, այնպես, որ սարքը ճանաչի միայն բնակարանատիրոջը, տեսախցիկի միջոցով ֆիքսի բնակարան մտնող մարդկանց դեմքերը ու տարբերի տան բնակչին անծանոթներից: Որոշ քայլեր արդեն արված են:

Երկու տարի առաջ՝ «ԴիջիԿոդ 2017» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթում Սահակն իր ստեղծած խաղով լավագույնն էր ճանաչվել «Արմաթի մրցանակ» անվանակարգում: Մրցույթի ժյուրիի անդամներն առաջարկել են «խելացի տուն» նախագիծը զարգացնելուց հետո ներկայացնել Հայաստանում կայանալիք Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջազգային կոնգրեսում, որը տեղի է ունենալու այս տարի:

«ԴիջիԿոդ 2019» մրցույթին կենտրոնի սաներից Գոռ Գևորգյանն էլ «Լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգում զբաղեցրել է 2-րդ տեղը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

BACK_TO_TOP