15:51 16.04.2019
ԱԺ այսօրվա նիստի ընդմիջման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված հորդորին:
«Ես հիշում եմ 1 տարի առաջ, երեկ չէ առաջին օրը, 6 ամիս առաջ, 5 տարի առաջ ինչեր եմ ասել և իմ բոլոր ասածներին տեր եմ և հպարտանում եմ իմ բոլոր ասածների համար: Ես 1 տարի առաջ այս օրերին եղել են այն մարդկանցից մեկը, ով փորձել է ամեն ինչ անել, որ երկրում արյունահեղություն չլինի: Դա չի արվել, որ որևէ մեկն այսօր ինձ ասի՝ վայ, ապրես դու, կամ ասի այլ բան: Փառք Աստծո, բոլորիս ջանքերով Հայաստանում տեղի է ունեցել խաղաղ, առանց բռնությունների հեղափոխություն, փոփոխություններ, որոնց պտուղներն այսօր բոլորս քաղում ենք: Ես խնդիրներ չունեմ` կապված 1 տարի առաջվա ասածիս առերեսվելու հետ: Զուգադիպությամբ միևնույն ժամանակ Պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ես էլ հիշեցնում էի վարչապետի 1 տարի առաջ տված խոստումը, որը չի կատարվել»:
Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև ԱԺ նիստի ժամանակ ծավալված բանավեճին՝ նշելով, որ այլ երկրներում հաճախ են հանդիպում են նաև ծեծկռտուքի դեպքեր.
«Ազգային ժողովը քաղաքական հարթակ է, և ուժերը չեն հավաքվել, որ իրար գովեն, իրար մասին կենացներ ասեն: Լինում են նաև բանավեճեր: Մի տեղ հնարավոր է մի քիչ ավելի սուր, էմոցիաները սրվեն, դրանք մնում են քաղաքական հարթության վրա, և այդ բանավեճերը չի կարելի տեղափոխել անձնական հարթություն: Անձնական վիրավորանքներ մենք չենք տալիս ու չենք էլ տալու: Համենայնդեպս, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այդ գծի մեջ է իրեն պահելու»:
Էդմոն Մարուքյանը նաև արձագանքեց Համազասպ Դանիելյանի մեղադրանքներին.
«Համազասպը կարող է ստուգել կայքը և տեսնել, թե խմբակցությունը քանի նախագիծ է ներկայացրել: Կարող է տեսնել, թե կուսակցությունն ինչպես է գրասենյակներ բացելով շարժվում առաջ, կարող է բազայից հետաքրքրվել, տեսնել, թե քանի մարդ է անդամագրվում կուսակցությանը, կարող է տեղեկանալ, թե քանի քաղաքացի ենք ընդունում մեր գրասենյակներում, և հասկանալ, որ այն աշխատանքը, որ մենք անում ենք փոքր ռեսուրսներով, դրա 0,5 տոկոսը նրանք դեռ չեն արել»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նաև ավելացրեց. «Շատ նորմալ եմ համարում, որ իշխանության ներկայացուցիչները բողոքում են ընդդիմությունից, դա նշանակում է, որ ընդդիմությունը լավ է աշխատում: Իսկ ինչ վերաբերում է Համազասպի ասած դուռ շրխկացնելուն, խորհրդարանի դուռը ծանր դուռ է, շրխկում է, բնականաբար, Համազասպի հետ դա կապ չունի, ոչ էլ քաղաքական մեծամասնության հետ: Իսկ հեռախոսներով այսօր բոլորն են գործ անում, զանգերի պատասխանել չենք կարող և հաղորդագրություններ ենք գրում, տեղեկացնում, որ հետո կզանգենք: Վստահ եմ` դա Համազասպին չի խանգարում: Վստահ եմ, նա տեսած կլինի, որ մենք իրենց բոլոր ելույթներին ուշադիր ենք, հետևում ենք, հարցերով ենք հանդես գալիս, որից իրենք ներվայնանում են»:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...