15:52 16.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի ծրագրի քննարկումից հետո նշեց, որ իրեն զարմացրել են քննարկումների ընթացքն ու շեշտադրումները:
«Ես զարմանում եմ, թե ինչու ենք այստեղ քննարկում այդ հարցը: Դա դարձել է նեգատիվ բան. հանրապետության նախագահը՝ սահմանադրական մի մարմին, իր իրավասություններով խորհրդարանին է ներկայացրել թեկնածություն, խորհրդարանը՝ իշխանության մյուս թևը, գրանցել է թեկնածուին՝ որպես թեկնածու: Ես զարմանում եմ, որ դա քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն են վիճարկում: ԱԺ ղեկավարությունը գրանցել է որպես թեկնածու, ես, վստահելով ԱԺ ղեկավարությանը, նրան արդեն դիտարկում եմ որպես թեկնածու, չենք ասում՝ ախպեր, էս ստաժիդ 40 օրը չի համապատասխանում, չգիտեմ ինչ»,- ասաց պատգամավորը:
Մարուքյանը նշեց՝ եթե այդպես էր, թեկնածուն պիտի չգրանցվեր, եթե գրանցվել է, զարմանալի է՝ այդ հարցն ինչո՞ւ են տալիս: Քննարկումների երկրորդ մասին անդրադառնալով՝ պատգամավորը նշեց, որ ստացած տպավորությունը անեկդոտ է հիշեցնում:
«Անեկդոտ կա, ասում է՝ նավաբեկություն է լինում, նավը խորտակվում է, փրկված մի քանի հոգի տեսնում են՝ մի փոքր հնարավորություն կա՝ փոքր բան է գալիս, ասում են՝ խնդրում ենք, մեզ էլ վերցրեք, բայց տեղ չունեն, 3 հոգու տեղ ունեն, իրենք էլ 5 հոգի են ջրի մեջ: Առաջին մաթեմատիկական առաջադրանքներ են տալիս, ասում են՝ 1+ 1, 3 +2, 4-րդին, 5-րդին որ տեղ չկա, ասում են՝ 6 մլն 744 հազարը բաժանած 7 մլն 845 հազարի ի՞նչ ա անում, նրանք էլ ասում են՝ այ ախպեր ջան, ասա՝ տեղ չունենք: Էս քննարկումը դրա նման է, կարելի է ի սկզբանե ասել, որ դեմ եք»,- ասաց նա:
Մարուքյանն ասաց, որ ինքն էլ չի կիսում թեկնածուի ֆեյսբուքյան որոշ ստատուսներ, նա իրենց համախոհն էլ չի, սակայն նկատում է՝ մյուսները թեկնածուի մեջ փնտրում են համախոհի:
«Ուզում ենք՝ մեր պատկերացրած բառերով ձևակերպում տա սահմանադրական դատարանի նախկին որոշումների վերաբերյալ, գնահատական տա Ռոբերտ Քոչարյանի գործին, ասենք՝ սա մեր համախոհն է, ընտրենք ՍԴ անդամ: Մենք կենսագրությունն ուսումնասիրել ենք, գիտենք: Ունենք լավ թեկնածու, ամենակարևորը՝ ոչ մի կապ չի ունեցել նախորդ իշխանությունների հետ, ոչ մի կապ չունի էսօրվա իշխանությունների հետ, նա կարող է լինել դասական, անկախ ՍԴ դատավոր»,- նշեց Մարուքյանը:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...