Ձեր ներկայացրածն առաջարկ չէր, այլ հայեցակարգ. Վլադիմիր Վարդանյանը՝ «Լուսավոր Հայաստան»-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ձեր ներկայացրածն առաջարկ չէր, այլ հայեցակարգ. Վլադիմիր Վարդանյանը՝ «Լուսավոր Հայաստան»-ին

14:11 17.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը, ապրիլի 17-ին ելույթ ունենալով խորհրդարանում, դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն ու մասնավորապես խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ նշելով.

«Հանձնաժողովի նիստը, օրը, ժամը որոշվել է՝ համաձայնեցնելով Ձեր խմբակցության ղեկավարի հետ, հաշվի առնելով երկու հանգամանք, որ մենք ի սկզբանե որդեգրել ենք այն որոշումը, որ ցանկացած ձայն հանձնաժողովում պետք է լսելի լինի: Ձեր խմբակցությունը միակ խմբակցությունն էր, որ ներկայացրել էր առաջարկներ՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության» ծրագրի վերաբերյալ: Երկրորդ՝ այն փաստաթուղթը, որ ներկայացվել է խմբակցության կողմից, իրականում ոչ թե առաջարկություն էր, այլ հայեցակարգ. դա այլընտրանքային նախագիծ էր: Պարոն Մարուքյանի հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք, որ նա դա կներկայացնի որպես առանձին առաջարկ, որ հնարավոր կլինի հանձնաժողովի նիստում քննարկել և քվեարկության դնել»:

Վարդանյանի ելույթից հետո, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին ելույթի իրավունք տալուց առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց՝ հարցից հարց լինում են պատգամավորներ, որ մոտենում ու արտահերթ ելույթ են խնդրում: ԱԺ նախագահն ընդգծեց՝ անկախ նրանից, թե որ խմբակցությունից են այդ պատգամավորները, այդպիսի ելույթներ չեն գրանցվում: Միրզոյանն ասաց՝ ելույթները գրանցվում են միայն այն դեպքում, երբ պատգամավորը մոտենում է քարտուղարությանը, ասում՝ կոճակը չի աշխատել:

«Չի կարելի նստել, սպասել, որ 10-րդ հարցից հետո միտք առաջանա ու ասեն՝ ուզում ենք խոսել»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP