16:07 17.04.2019
ԱԺ միջանցքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախորդ օրն ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ ունեցած բանավեճին և մամուլում տարածված այն լուրերին, թե հետո նաև «ռազբորկա» է եղել:
«Դահլիճից դուրս ենք եկել, խոսել ենք, որ տարընթերցումներ չլինեն, որովհետև կողմերն իրար սխալ էին հասկացել: Գևորգ Գորգիսյանը մեծ հաշվով չէր ընդհատել, այլ տեղից ինչ-որ միտք էր ասել, որն իրեն չէր վերաբերվում, այլ մեզ էր վերաբերվում»:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հաշտեցում եղել է, Մարուքյանը նշել է, որ կռիվ չի եղել, որ հաշտեցում էլ լիներ:
«Որևէ մեկը չի կարող մեզ հետ «ռազբորկա» անել, որևէ մեկը չի կարող մեզ հետ «ռազբորկաների» լեզվով խոսել: Էդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Հա եկել էր, խոսել ենք, բայց դա «ռազբորկա» չէ, դա արդեն ձեր մեկնաբանություններ են»,- նշեց Մարուքյանը:
«Հարաբերությունները չէին խաթարվել, որ հարթվեին: Քաղաքական ամբիոնից էմոցիոնալ ելույթներ են լինում, այսօր էլի եղան և միշտ լինելու են: Դրանք բանավեճեր են: Մարդիկ քարից չեն, ռոբոտներ չեն, և, այո՛, մարդիկ լինում են էմոցիոնալ: Նայեք աշխարհի բոլոր պառլամենտների ելույթները, որևէ մեկը ռոբոտի պես չի խոսում: Մենք ընդդիմադիր ուժ ենք, մեր գործով ենք զբաղված: Լավ բան ա, ասում ենք՝ լավ բան ա, կողմ ենք: Վատ բան ա, ասում ենք՝ վատ բան ա, առաջարկություններ ենք անում: Մենք հո մերկապարանոց չե՞նք քննադատում: Առաջարկությունը բերել ենք, չէ՞: Սա է ընդդիմադիր Հայաստանը: Սովորե՛ք: Նոր Հայաստանում էսպես պետք ա լինի»:
Լրագրողները նաև փորձեցին պարզել` արդյո՞ք Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին կհարցնի, թե ուժային մարմինների կարգավիճակի փոփոխության հետ կապված իր խոստումը ինչո՞ւ չի պահել, ինչպես ժամանակին հարցնում և հիշեցնում էր Սերժ Սարգսյանին խոստումը չպահելու մասին: Մարուքյանը վստահեցրեց՝ հարցուպատասխանի ժամանակ արդեն նախատեսել են հարցնել:
«Էդ հարցն արդեն դրված է քաղաքական ամենաբարձր հարթակում: Էդ հարցին էսօր 88 հոգի չպատասխանեց, մնաց 1 հոգի»:
Էդմոն Մարուքյանը պատասխանեց նաև նախորդ օրը ՍԴ դատավորի պաշտոնում Գոռ Հովհաննիսյանի թեկնածության շուրջ քվեարկությանը:
«Մենք ընտրել են Գոռ Հովհաննիսյանին, որովհետև գտնում ենք, որ նա կարող է լինել անկախ, անաչառ ՍԴ դատավոր: Նա կապ չուներ ո՛չ նախորդ իշխանությունների հետ, ո՛չ ներկա: Ծառայություններ չէր մատուցել ո՛չ նախորդ իշխանություններին, ո՛չ ներկա: Կարող ա մի քիչ հռետորական արվեստին չէր տիրապետում, բայց նա լավ իրավաբան- գիտնական է, և առանձին հանդիպման ժամանակ էլ համոզվել էինք, որ կարող է լինել ՍԴ լավ անդամ: Ես դեռ երեկ ԱԺ նախագահին ասացի, եթե այս մարդն արդեն թեկնածու է, դուք գրանցել եք թեկնածու, ուրեմն մենք մասնակցում ենք քվեարկությանը: Եվ եթե թեկնածու ա, ինչի՞ եք վիճարկում թղթերը: Ես հարցուպատասխանից հասկացա, որ տրամադրվածություն կար, բայց չհասկացա, թե ինչու, կարող եք ճշտել իրենցից»:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...