18:46 17.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ այս տարի առաջին եռամսյակում պետբյուջեի եկամտային մասը 11,4 մլրդ դրամով գերակատարել են:
«Սա ստվերի կրճատում է, մենք պլանավորում ենք առնվազն 40 մլրդ դրամով գերակատարել բյուջեի եկամուտները: Մի քանի մասշտաբային քրգործեր են հարուցված, մի մասի մեղադրյալները, ցավոք, հետախուզման մեջ են և չեն ներկայացել քննությանը, իսկ ընդհանուր առմամբ՝ արդեն ասել եմ, որ 40 մլրդ դրամ հավելյալ հավաքագրումներով պլանավորում ենք հուլիսի 1-ից բարձրացնում ենք զինվորականների, սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձերը, 7 մլրդ հավելյալ միջոց կտրամադրենք ճանապարհների շինարարությանը, 10 մլրդ դրամով՝ սուբվենցիոն ծրագրերին, և ևս մեկ-երկու ծրագիր կիրականացնենք»,- ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք գոհ է այդ ծավալներից՝ Փաշինյանը պատասխանեց, որ գոհ չէ, մի քանի անգամ առիթ ունեցել է այդ թեմայով խոսելու, հույս ունեմ, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը և գումարների վերադարձի պրոցեսն ավելի կակտիվանա:
«Ես ուրբաթ այս թեմայով պատրաստվում եմ ընդարձակ խորհրդակցություն անել, մենք նաև առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմն ենք քննարկում, տեսնում եմ՝ պետական կառավարման մարմինների որոշակի դիմադրություն միջին օղակներում, պետք է հասկանամ՝ պատճառը ո՞րն է, բովանդակայի՞ն է, թե՞ հին կապերի ու ազդեցությունների բերումով է, պատասխանը ստանալուց հետո միջոցների կդիմեմ»,- նշեց վարչապետը:
19:54 30.06.2025
Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ ՎարդանյանՀայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն: «Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը […] ...
19:46 30.06.2025
Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզումՀունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...
19:42 30.06.2025
Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...
19:38 30.06.2025
Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս ԽանդանյանԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային […] ...
19:30 30.06.2025
Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա ԱնդրեասյանԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...