Արցախյան հիմնախնդիրը մեզ համար ունի ճակատագրական նշանակություն. Բակո Սահակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Արցախյան հիմնախնդիրը մեզ համար ունի ճակատագրական նշանակություն. Բակո Սահակյան

19:12 17.04.2019

Մեր դիրքորոշման մասին այս տարիների ընթացքում մենք բազմիցս հայտնել ենք, որ թե՛ տարածքների և թե՛ կարգավիճակի առումներով վերադարձ անցյալին չի լինելու: Սյս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Արցախի խորհրդարանում կայացած լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հաղորդում է «Արցախպրես»-ը:

Անդրադառնալով վերջերս Վիեննայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ Հանրապետության նախագահն ասել է, որ մինչև այդ հանդիպումները լինում են բազմաթիվ խորհրդատվություններ, և բացառություն չէր նաև Վիեննայում կայացած հանդիպումը:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳՆ գործընկերներին մենք հնարավորություն ենք ունեցել ներկայացնելու մեր դիրքորոշումը: Իսկ մեր դիրքորոշումը չի փոխվել: Այս տարիների ընթացքում մեր նվաճումների շարքին է դասվում այն, որ որևէ անգամ մենք չենք առաջնորդվել ծայրահեղությամբ, մենք որևէ անգամ չենք տարածել մեծամտություն: Արցախյան հիմնախնդիրը մեզ համար ունի ճակատագրական նշանակություն: ՀՀ մեր գործընկերները այդ նույն գիտակցության շրջանակներում են իրականացնում իրենց այսօրվա աշխատանքները: Մեր տեսակետը պաշտպանել ենք և շարունակում ենք պաշտպանել ամենայն հաստատակամությամբ: Այդ ամենի հետ մեկտեղ  մենք մեր պարտքն ենք համարում ամեն կերպ նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը հնարավորինս արդյունավետ դարձնելուն»,- մասնավորապես նշել է Բակո Սահակյանը:
ԱՀ նախագահի խոսքերով՝ վերջերս ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը  քննարկվել է լրացուցիչ հնարավորությունների կիրառման մասին հարցը:
«Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները ՀՀ գործընկերների հետ՝ նշված դիրքորոշումը պաշտպանելու ուղղությամբ: Ես չեմ տեսնում որևէ հավանական փոփոխություն, որն իր ազդեցությունը կունենա մեր այդ դիրքորոշումը վերանայելու համար: Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ խոսվել է նաև մի շարք նոր մոտեցումների անհրաժեշտության մասին, և այդ մոտեցումների մասին մենք այս տարիների ընթացքում բազմիցս հնչեցրել ենք: Վերջին՝ Մոսկվայում կայացած երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են պատրաստակամությունը շփման գծում ավելորդ լարվածություն չստեղծելու մասին: Մենք էլ հետամուտ ենք լինելու այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելուն»,- ավելացրել է Բակո Սահակյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP