13:46 18.04.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում պատասխանել է լրագրողների հարցերին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն անդրադարձել է «Արարատցեմենտ» գործարանին, որի սեփականատերը ինքն է և տեղեկացրել, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ու գործարանի ներկայացուցիչների քննարկումները շարունակվում են.
«Մենք օրենքին հակառակ ոչ մի բան չենք անում: Թունյանը թող գնա գործարան, աշխատակիցները իրեն սպասում են: Թող բարի լիներ մինչ այդ որոշումը կայացնելը գնար և մասնագիտորեն խոսեր գործարանի ղեկավարների հետ: Թող Թունյանը գոնե հասկանար, թե ցեմենտն ինչ է: Այսօր մեր գործարանը կարողանում է 1 միլիոն 200 տոննա արտադրություն տալ»:
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ գործարանը աշխատում է 3 ամիս, բայց կարող է աշխատել 10 ամիս: Նա նշեց, որ մարդիկ բողոքում են, լացում են, որ պարտքերի ու վարկերի տակ են:
«Թող իրենք ժողովրդի առաջ պատասխան տան, ես իմ թիմի առաջ ճիշտ եմ, մաքուր եմ»:
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իրեն հեղափոխությունից հետո տնտեսության զարգացման տեմպը չի բավարարում.
«Թող Թունյանը գար, լսեր, թե ժողովուրդը ինչ էր խոսում»:
Հիշեցնենք՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և իշխանական պատգամավորները առաջարկել էին ցեմենտի հումքի համար պետական տուրք չսահմանել, իսկ ցեմենտի ներկրման համար կառավարության առաջարկած 22 հազար դրամ պետական տուրքի գործողության ժամանակաշրջան սահմանել 1 տարին։
Նախագիծը հաստատվել էր հանձնաժողովում, և ԱԺ լիագումար նիստում դեռ չի քննարկվել։ Ուշագրավ է, որ նախագծին նման տեսքով կողմ էին քվեարկել նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները, որոնք նույն հանձնաժողովի անդամներ են։
18:20 30.06.2025
Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանումՀունիսի 28-ին` ժամը 21:08-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու: Քիչ անց ստացվել է նոր հաղորդում. «որովայնի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի` 46-ամյա տղամարդ: […] ...
18:06 30.06.2025
UFC-ի նախագահը նշել է Մախաչև – Մադալենա տիտղոսային մենամարտի վայրըUFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար մենամարտը, որտեղ օկտագոն դուրս կգան ռուսաստանցի Իսլամ Մախաչևն ու ավստրալացի Ջեք Դելա Մադալենան, կանցկացվի Նյու Յորքում կայանալիք մրցաշարում։ Այս մասին հաղորդում է FightTime-ը: Մրցաշարի անցկացման ժամկետը դեռևս հայտնի չէ: «Երբ մենք մրցաշար ենք անցկացնում Նյու Յորքում՝ «Մեդիսոն Սքուեր Գարդենում», միշտ հատուկ իրադարձություն է […] ...
17:54 30.06.2025
Գևորգ Պապոյանը Հռոմում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարի հետՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հռոմում՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի շրջանակում, հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների (Armenian Brandy) արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական տնտեսական օրակարգի ընդլայնման և փոխգործակցության խորացման […] ...
17:48 30.06.2025
Իրանը հայտարարել է, որ Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվն աճել էԻրան-Իսրայել պատերազմի 12 օրվա ընթացքում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 935 մարդ, հայտարարել է Իսլամական Հանրապետության դատական համակարգի խոսնակ Իսհակ Ջահանգիրը։ «Վերջին դատաբժշկական տվյալների համաձայն՝ մեր երկրի դեմ սիոնիստական ռեժիմի (նկատի ունենալով Իսրայելը – ՏԱՍՍ) 12-օրյա պատերազմի ընթացքում հաստատվել է 935 մարդու մահ, այդ թվում՝ 38 երեխայի և 132 կնոջ, որոնցից […] ...
17:42 30.06.2025
Հայ բռնցքամարտիկները 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ են նվաճել Աբաշիձեի անվան մրցաշարումՎրաստանի Բաթումի քաղաքում ավարտված բռնցքամարտի` Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի մարզիկները նվաճել են 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։ Մրցաշարի հաղթող են դարձել Ռուսլան Ասլիկյանը (55 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ) Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ) և Նարեկ Մանասյանը (90 կգ)։ Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախպազյանը, Դավիթ Սիմոնյանը, նվաճելով արծաթե […] ...