«Ադրբեջանական լվացքատան» հերոսներից մեկը հեռանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.43 oC

«Ադրբեջանական լվացքատան» հերոսներից մեկը հեռանում է

14:14 19.09.2017

«Ադրբեջանական լվացքատուն» անվամբ հայտնի դարձած սկանդալի հերոսներից մեկը հրաժարվել է ԵԽԽՎ-ի իր մանդատից: Նա բելգիացի սենատոր Ալեն Դեստեքսն է: Այս մասին հայտնում են բելգիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պատգամավորի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունը: Դեստեքսը Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցի հեղինակն էր: Զեկույցը պետք է ներկայացվեր հոկտեմբերյան նստաշրջանում, սակայն շաբաթ օրը նա վայր է դրել պատգամավորական մանդատը: Համաշխարհային մի շարք լրատվամիջոցների հետաքննող լրագրողներին միավորող կառույցի վերջերս հրապարակած հոդվածում նշվում է, որ 2012-2014 թվականներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու նրա մերձավոր շրջապատը շուրջ 3 միլիարդ դոլար են օրինականացրել, որն ուղղվել է եվրոպացի ազդեցիկ պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին կաշառելուն: Բելգիական լրատվամիջոցները նշում են, որ Դեստեքսը հսկայական գումարներ է ստացել Ադրբեջանի իշխանություններից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եմենի հութիները ստանձնել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի հրթիռային հարձակման պատասխանատվությունը

08:40 16.05.2025

Եմենի հութիները ստանձնել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի հրթիռային հարձակման պատասխանատվությունը

Եմենի հութիները՝ «Անսար Ալլահ» ապստամբ շարժումից, հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանի վրա։ Այս մասին հայտարարել է հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Եմենի հրթիռային ուժերը գերձայնային բալիստիկ հրթիռով գրոհել են Բեն Գուրիոն օդանավակայանը, որը գտնվում է Յաֆֆայի շրջանում (Թել Ավիվ): Հրթիռը հաջողությամբ հասել է իր նպատակին՝ ստիպելով միլիոնավոր […] ...

Սերոբյանի «Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ

08:30 16.05.2025

Սերոբյանի «Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ

«Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Տիրասպոլը ներկայացնող ակումբը կիսաեզրափակչի պատասխան խաղում սեփական դաշտում ևս հաղթել է «Զիմբրուին»` 1-0։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։ «Շերիֆը» եզրափակչում կմրցի «Միսլամիի» դեմ։ ...

Bloomberg. ԱՄՆ-ը վախենում է, որ Չինաստանը կարող է չիպեր ստանալ Մերձավոր Արևելքի երկրներից

08:25 16.05.2025

Bloomberg. ԱՄՆ-ը վախենում է, որ Չինաստանը կարող է չիպեր ստանալ Մերձավոր Արևելքի երկրներից

ԱՄՆ վարչակազմի որոշ պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը՝ թույլ տալ, որ բարձր տեխնոլոգիական չիպերի մեծ ծավալներ վաճառվեն Մերձավոր Արևելքի երկրներին, կարող է հանգեցնել նրան, որ դրանց մի մասը կհայտնվի Չինաստանում: Այս մասին գրում է Bloomberg-ը։ Դրա տեղեկություններով՝ ամերիկյան վարչակազմի որոշ ներկայացուցիչներ, որոնք թշնամաբար են տրամադրված Չինաստանի նկատմամբ, կարծում են, որ հաշվի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:15 16.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

NBA-ի մարզիչը կգլխավորի Հայաստանի Մ20 հավաքականը

08:05 16.05.2025

NBA-ի մարզիչը կգլխավորի Հայաստանի Մ20 հավաքականը

Փիթ Դոմինգեսը կգլխավորի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանի հավաքականը հանդես է գալու նոր մարզչական կազմով, և այն գլխավորելու է Փիթ Դոմինգեսը: Նա 2022-ից ընդգրկված է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում և այժմ աշխատում է NBA-ն ներկայացնող «Միլուոկի Բաքսում»: Նրա […] ...

Առինջ գյուղում այրվել է ավտոմեքենա

08:00 16.05.2025

Առինջ գյուղում այրվել է ավտոմեքենա

Մայիսի 16-ին, ժամը 01:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան փողոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։54-ին, մարվել՝ 02։02-ին։ Ձագավանքի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենա։ ...

BACK_TO_TOP