16:02 18.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ԱԺ-ում հարց ուղղեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանին՝ հետաքրքրվելով էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հնարավոր եղանակներից:
«Բնակչի վճարից հետո ինչքա՞ն է էլցանցերի մարժան, կարո՞ղ ենք աշխատել տարբեր գործիքներով` սակագինն իջեցնելու համար»,- հարցրեց նա:
Բաղրամյանը նշեց, որ բաշխիչ ցանցերի մարժան մի քանի մասից է ձևավորվում՝ արտադրության միջին գնից, հաշվարկային կենտրոնի ծառայությունից և այլն:
«Հաղորդման ծառայության գինը 1.5-2 դրամ է, մնացած 36 դրամի մեջ մոտ 22 դրամն արտադրության միջին գինն է, այսինքն` վերջնական գնի մեջ մեծ նշանակություն ունի արտադրության միջին սակագնի մեծությունը: Եթե, օրինակ, իրականացվում է ատոմակայանի վերազինման և կյանքի երկարաձգման աշխատանք, որպես վերջնական արդյունք՝ ունենալու ենք ոչ միայն ևս 10 տարվա շահագործման թույլտվություն, այլև 10 տոկոս հզորության ավելացում, դա նշանակում է, որ մոտ 400-500 մլն կվտ/ժամ ավելի հզոր էլեկտրաէներգիա է մուտք արվելու, որը բերելու է իմ նշած 22 դրամի նվազման»:
Եղոյանը հետաքրքրվեց, թե ատոմակայանի հետ կապված գործընթացը ե՞րբ կավարտվի: Բաղրամյանը նշեց, թե 2026-ին կունենանք նորովի վերազինված բաշխիչ ցանցեր, ինչն իր արդյունավետությունը կունենա համակարգի վրա, իսկ ատոմակայանի գործունեության ժամանակավոր դադարեցման պարագայում կկարողանան գնի բարձրացումը կանխել:
«Հաշվի առնելով հանգամանքը, որ 700 մլն դրամի ներդրում են անելու առաջիկա 7 տարիներին, արդյունավետության այնպիսի մեխանիզմներ են գրված, որ մարժան նվազեցվում է: 700 մլն ներդրման արդյունքում 26-ին ունենալու ենք իդեալական բաշխիչ ցանցեր: Էդ սակագնային սխեման, որ մտածված է, ներդրումների ամբողջ բեռը նվազեցված է: Մարժայի նվազեցում չենք ունենա, բարձրացում էլ չենք ունենա: Ատոմակայանի մասով, 19-ին լայնածավալ աշխատանքներ են սպասվում, 20-ին կավարտվեն, այդ ժամանակ էլ բավական երկար ատոմակայանը կանգնում է, և մեծ ծանրաբեռնվածություն է բերում սակագների վրա, բայց կարողացել ենք հաղթահարել և գնային փոփոխություն չունենալ»:
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին, իսկ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...
19:08 01.08.2025
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենինՕգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...
19:00 01.08.2025
Շրջակա միջավայրի նախարարը ԱԳ նախարարության գործընկերների հետ քննարկել է COP17-ի կազմակերպչական հարցերըՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Արտաքին գործերի նախարարության գործընկերների հետ քննարկել է 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, COP17-ի հատուկ բանակցող Մհեր Մարգարյանը, ինչպես նաև Արտաքին գործերի […] ...
18:53 01.08.2025
Պաղեստինի իշխանությունները հայտարարել են, որ Գազայում իրավիճակը չի բարելավվելԳազայի հատվածի պաղեստինյան իշխանությունները Իսրայելի կողմից հայտարարված զիջումներից հետո մարդասիրական իրավիճակի որևէ բարելավում չեն տեսնում, իսկ ստացված օգնությունը դեռևս բավարար չէ 2,4 միլիոն բնակչի համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գազայի կառավարության տեղեկատվական ծառայության տնօրեն Իսմայիլ ալ-Սավաբիտան։ «Իրավիճակը չի բարելավվել, այլ, ընդհակառակը, կատաստրոֆիկ կերպով վատթարացել է «մարդասիրական օգնության» հայտարարությունից հետո։ Ոլորտը փաստացի մտել է սովի երրորդ […] ...
18:45 01.08.2025
«Արարատ-Արմենիան» Ռումինիայում կամային հաղթանակ է տարել և դուրս եկել հաջորդ փուլ․ Կոնֆերենցիաների լիգա«Արարատ-Արմենիան» դուրս է եկել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ: Ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում մեր թիմը հյուրընկալվելիս հաղթել է 2-1 հաշվով: Մեկ շաբաթ առաջ Երևանում թիմերը գոլ չէին խփել: «Արարատ-Արմենիայից» 53-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Հետագայում խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ: 117-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» […] ...
18:38 01.08.2025
46-ամյա տղամարդու տնամերձ հողամասի զննությամբ կանեփի 230 բույս է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ջաղացաձոր գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերել է կանեփի 230 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...