17:10 18.04.2019
Այսօր կառավարության նիստի ժամանակ քննարկվեց նաև Երևանի աղբահանության հարցը: Վարչապետը խնդիրը տեսնում է դեռ 2014թ. մրցույթի արդյունքներում, երբ 2 օպերատորի փոխարեն 1 օպերատոր է շահում:
«Եթե մենք ունենայինք 2 օպերատոր, նախ` մրցակցային վիճակ կլիներ, և եթե մի օպերատորը պրոբլեմ ուներ, մյուս օպերատորին կխնդրեինք քաղաքի մյուս հատվածում էլ գործառույթներ իրականացնել: Եվ մարդիկ կան, որ ժամանակին այդ մրցույթների հիմքում են եղել կանգնած, բայց այսօր սոցցանցերում փոթորիկներ են անում, թե բա էս ինչ ա, էս հարցը լուծված չի: Իսկ ինչի՞ էս հարցը լուծված չէ, որովհետև ժամանակին լիքը արիշ-վերիշներ եք ունեցել և պետք է խորանալ, էդ արիշ-վերիշները բացահայտել ու դնել սեղանին»:
Տիգրան Ավինյանը նաև հետաքրքրվեց վճարներից՝ արդյո՞ք դրանք բավարար են ու արդյո՞ք վճարները չեն խնդրի պատճառ: Քաղաքապետը նշեց` վճարներին անդրադառնալ պետք է, բայց այսօրվա խնդրի պատճառը վճարը չէ:
«Ընկերությունը բազմից նշել է, որ գումարը քիչ է և չեն կարող այդ գումարով նորմալ ծառայություն մատուցել, ես առաջարկեցի իրենց համաձայնությամբ 1 լոտը հանել մրցույթի, և եթե գումարը այդքան ցածր է, ապա, ըստ մրցույթի կանոնների, դուք այն էլի կշահեք: Եվ եթե պարզվի, որ այդպիսի գումար առաջարկող այլ ընկերություն չկա, իրավաբանական հարցերը կկարգավորենք և մենք ձեզ կվճարենք ձեզ հաջորդող թեկնածուի նշած վճարի չափով: Նրանք Լիբանանում սեփականատերերի հետ քննարկեցին այս առաջարկը և մերժեցին` պատճառաբանելով, որ կարող է, այնուամենայնիվ, այլ ընկերություն ավելի ցածր առաջարկի»:
Վարչապետը նաև մտահոգվեց՝ արդյո՞ք մեքենաների առկայության դեպքում քաղաքապետարանը կկարողանա իրականացնել աղբահանության բարդ գործընթացը: Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ դիմելու են ժամանակին գոյություն ունեցած սանսեկտորների աշխատակիցների օգնությանը ու փորձին`շեշտելով հետևյալը.
«Այստեղ չկա` կարո՞ղ ենք, թե՞ չենք կարող: Մենք պետք է դա անենք»:
Մարությանը նաև նշեց, որ ընկերության քայլերում դիտավորություն չի տեսնում, տեխնիկապես վատ վիճակն է միակ պատճառը: Իսկ դա էլ հետևանք է ներդրումային պարտավորությունների չկատարման:
«Օրինակ` 8000 աղբաման պետք է լիներ, ունենք 5000, հիմա ավելի քիչ, որոնցից 1000-ն է նորմալ վիճակում»:
Հարց հնչեց նաև, թե արդյոք գնված մեքենաները ենթադրում են, որ կստեղծվի աղբահանությամբ զբաղվող պետական մարմին, որին ի պատասխան` Մարությանը բերեց միջազգային փորձը.
«Մենք ուսումնասիրել ենք ոլորտը և եվրոպական փորձը ցույց է տվել, որ եվրոպական շատ երկրներում համայնքը տրանսպորտի ու աղբահանության հարցերը վերցնում է իր վրա՝ վերադառնալով նախկին մեթոդին, քանի որ մասնավորը հետապնդում է միայն շահույթ»:
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...
23:03 01.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Howo» բեռնատարը և «Volkswagen Golf»-ը․ կա վիրավորՕգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18։10-ի Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Մերուժ Ն․-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարը և 66-ամյա Տիգրան Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի […] ...
22:50 01.08.2025
Կամչատկայում 1 ժամվա ընթացքում տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երեք երկրաշարժԿամչատկայի թերակղզու ափերի մոտ՝ UTC-ի ժամանակով ժամը 16:33-ից մինչև 17:39-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 19:33-ից մինչև 20:39-ը) տեղի է ունեցել երեք երկրաշարժ՝ 5.0, 5.8, 5.2 և 5.2 մագնիտուդով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 187 կմ հեռավորության վրա, երկրորդը՝ 238 կմ, երրորդը՝ 218 կմ։ […] ...
22:39 01.08.2025
Շիրակի մարզում 43-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավորՕգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան – Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 98 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Մեխակ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մեխակ Մ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ […] ...
22:25 01.08.2025
Ադրբեջանական լոբբիի առաջնորդ, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթին կնստի ամբաստանյալի աթոռին․ ինչո՞ւմ է նա մեղադրվումՔննչական մարմինը դատարան է փոխանցել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթիի դեմ հարուցված քրեական գործը: Դաթին, ով Ֆրանսիայում ադրբեջանական լոբիի առաջնորդներից մեկն է համարվում, մեղադրվում է կաշառքներ ստանալու մեջ: Ինչո՞ւմ է նա մեղադրվում: Ինչպե՞ս է վերաբերվում այս ամենին Մակրոնը: Ինչո՞ւմ է դրսևորվել Ռաշիդա Դաթիի անօրինական կաշկանդվածությունը Ադրբեջանից: Այս հարցերին է «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը։ Հարցազրույցն […] ...