16:42 18.04.2019
«Եթե կառավարությունը որոշել է, որ այդ օրը պետք է տոն լինի, ապա կարծում եմ, որ նորմալ է գումար հատկացնել դրան: Բայց կարծում եմ, որ էստեղ հենց քաղաքացիները պետք է առաջնային գնահատական տան, թե արդյոք իրենց առաջնային խնդիրները հենց դրանք են: Մենք հիմա շատ լուրջ խնդիրներ ունենք` սկսած ճանապարհաշինությունից, մանավանդ, որ հիմա զբոսաշրջության սեզոնն է սկսվում, և մեր ճանապարհները անմխիթար վիճակում են»,- Քաղաքացու օրվա տոնակատարություններն իրականացնելու համար կառավարության կողմից տրամադրված գումարի մասին ասել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Պատգամավորը նշեց, որ քաղաքացին ամեն օր պետք է զգա, որ պետությունը իր կողքին կանգնած է ու իր հոգսերին հաղորդակից է: Գորգիսյանը հավելեց, որ քաղաքացիները պետք է որոշեն, բայց, այնուամենայնիվ, Քաղաքացու օր հռչակելու նախագծին ինքը դեմ է քվեարկել, քանի որ կարծում է` կառավարությունը ինքն իրեն գնահատական չպետք է տա:
«Քաղաքացու օր պետք է լինի ամեն օր և մենք բոլորս ամեն օր պետք է աշխատենք, որպեսզի քաղաքացիները իրենց պաշտպանված զգան»,- ասել է Գորգիսյանը:
Քաղաքացի օրը տոնելու վերաբերյալ ԼՀԿ պատգամավորը նշեց, որ չի պատկերացնում` ինչպես պետք է քաղաքացիներն այդ օրը տոնեն:
«Եթե ինչ-որ շքերթներ, փուչիկներ պետք է լինեն, ապա դա ինձ լուրջ հիշեցնում է Խորհրդային միության տարիները: Ես հստակ չեմ պատկերացնում` ինչ միջոցառումներ են նախատեսում»,- ասել է Գևորգ Գորգիսյանը:
18:06 30.06.2025
UFC-ի նախագահը նշել է Մախաչև – Մադալենա տիտղոսային մենամարտի վայրըUFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար մենամարտը, որտեղ օկտագոն դուրս կգան ռուսաստանցի Իսլամ Մախաչևն ու ավստրալացի Ջեք Դելա Մադալենան, կանցկացվի Նյու Յորքում կայանալիք մրցաշարում։ Այս մասին հաղորդում է FightTime-ը: Մրցաշարի անցկացման ժամկետը դեռևս հայտնի չէ: «Երբ մենք մրցաշար ենք անցկացնում Նյու Յորքում՝ «Մեդիսոն Սքուեր Գարդենում», միշտ հատուկ իրադարձություն է […] ...
17:54 30.06.2025
Գևորգ Պապոյանը Հռոմում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարի հետՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հռոմում՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի շրջանակում, հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների (Armenian Brandy) արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական տնտեսական օրակարգի ընդլայնման և փոխգործակցության խորացման […] ...
17:48 30.06.2025
Իրանը հայտարարել է, որ Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվն աճել էԻրան-Իսրայել պատերազմի 12 օրվա ընթացքում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 935 մարդ, հայտարարել է Իսլամական Հանրապետության դատական համակարգի խոսնակ Իսհակ Ջահանգիրը։ «Վերջին դատաբժշկական տվյալների համաձայն՝ մեր երկրի դեմ սիոնիստական ռեժիմի (նկատի ունենալով Իսրայելը – ՏԱՍՍ) 12-օրյա պատերազմի ընթացքում հաստատվել է 935 մարդու մահ, այդ թվում՝ 38 երեխայի և 132 կնոջ, որոնցից […] ...
17:42 30.06.2025
Հայ բռնցքամարտիկները 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ են նվաճել Աբաշիձեի անվան մրցաշարումՎրաստանի Բաթումի քաղաքում ավարտված բռնցքամարտի` Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի մարզիկները նվաճել են 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։ Մրցաշարի հաղթող են դարձել Ռուսլան Ասլիկյանը (55 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ) Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ) և Նարեկ Մանասյանը (90 կգ)։ Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախպազյանը, Դավիթ Սիմոնյանը, նվաճելով արծաթե […] ...
17:36 30.06.2025
Բժիշկ-ռադիոլոգի պատրաստած կեղծ փաստաթղթով զորակոչիկը ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է բժիշկ֊ռադիոլոգի կողմից իրավունք վերապահող բժշկական փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զորակոչիկը 2023 թվականի նոյեմբերի 10-ին հետազոտվել է բժշկական կենտրոնում, որի ժամանակ վերջինիս մոտ իբր ախտորոշվել է այնպիսի հիվանդություն, ինչը հիմք […] ...