Ժամանակն է հասկանալ՝ մեզ պե՞տք են աշխատատեղեր, թե՞ ավելի մատչելի ցեմենտ. Հայկ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Ժամանակն է հասկանալ՝ մեզ պե՞տք են աշխատատեղեր, թե՞ ավելի մատչելի ցեմենտ. Հայկ Սարգսյան

17:22 18.04.2019

Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է այն խնդրին, որը ցեմենտի արտադրության և ներկրման հետ է կապված:

«Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչ ինքնարժեք են ստանում ընդհանրապես Հայաստանում երեք ցեմենտ արտադրողները: Ինչքան է նստում ցեմենտը ներմուծողների վրա Երևանում, որ, ըստ դրա, որոշենք` պետտուրքն ինչքան կիրառենք, պետտուրքին ինչ գին կիրառենք իրանական ցեմենտի վրա, որպեսզի հայկականի հետ գա մրցի, այսինքն՝ նրա պայմանները լինեն ոչ ավելի լավը, ոչ ավելի վատը: Այսինքն՝ կստացվի նույն գինը»,- ասել է Սարգսյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե ԲՀԿ-ի անդամներին Հայկ Սարգսյանի հայտարարությունն է զայրացրել, ըստ որի՝ 400 հոգի է կրճատվել, ոչինչ, «Իմ քայլը» խմբակցության անդամը պատասխանել է.

«Ես նման բան չեմ ասել: Ես ասել եմ՝ ժամանակն է հասկանալ՝ մեզ ինչն է, որպես պետություն, ավելի ձեռնտու ունենալ՝ աշխատատեղե՞ր, թե՞ ավելի մատչելի ցեմենտ: Դրանից իրենց որոշ պատգամավորներ ենթադրել են, որ ես նկատի ունեմ, որ իրենց աշխատողներին պետք է հեռացնեն և այլևս արտադրությամբ չզբաղվեն, ներմուծմամբ զբաղվեն: Ես նման բան չեմ ասել, անտրամաբանական էլ կլիներ, որ ասեի»,- ասել է Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ իր խոսքը հետևյալ շեշտադրումն ուներ՝ պետք է ունենալ և´ մատչելի ցեմենտ, և´ տեղական արտադրող: Եթե չլինի տեղական արտադրողը, հարևան երկրները շատ արագ գինը կբարձրացնեն:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հիշեցրել է, որ երբ իրանական ցեմենտը Հայաստան մտավ, Հայաստանում ցեմենտի գինը նվազեց 10 հազար դրամով: Դա եղել է հեղափոխությունից հետո: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կառավարությունը հետ կկանգնի իր ծրագրից Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան այսօրվա հանդիպումից հետո, ասել է.

«Կառավարությունը հետ կանգնելու խնդիր չունի, կառավարությունն օրենսդրական նախաձեռնության առաջարկությունն ուղարկել է ԱԺ»: «Տնտեսական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել այդ նախաձեռնությանը: Կողմ են քվեարկել նաև ԲՀԿ պատգամավորները»,- հավելել է Սարգսյանը ու նաև նշել, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում շարունակելու են իրենց հանդիպումները բոլոր ցեմենտ արտադրողների հետ` նպատակ ունենալով գտնել ամենաարդյունավետ տարբերակը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP