22:15 19.04.2019
Անցած տարիների ընթացքում եղել են իհարկե և՛ թույլ մարզիչներ, եղել են և ավելի օպտիմալ տարբերակներ, բայց կարծում եմ, որ դա շատ խիստ մասնագիտական հարց է, և մարզիչների հարցում դժգոհություններ միշտ լինելու են: «Շանթ» հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն է հնչեցրել ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը՝ խոսելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզիչներից հայ երկրպագուների դժգոհությունների մասին:
«ՀՖՖ-ն բազմիցս բանակցել է բազմաթիվ լավ, այսպես համարվող լավ և թանկ մարզիչների հետ, բայց խնդիրներն այլ տեղում են, և այսօր մենք գտել ենք, որ այս պահի դրությամբ մեր ունեցած ռեսուրսների համար ամենաօպտիմալ տարբերակը սա էր»,- ասել է ՀՖՖ գլխավոր քարտուղարը:
Նա նաև հայտնել է, որ աշխատանքներ են տարվում մանկապատանեկան ֆուտբոլում՝ տեխնիկական տնօրենի հարցում:
«Գիտեք, որ նա իսպանացի է: Այ հենց նա թանկ մասնագետ է»,- ասել է նա: Խոսքը Խինես Մենենդեսի մասին է, որը տեխնիկական տնօրեն է, և որոշ տվյալներով՝ 1 տարվա ընթացքում 1 մլն դոլար է ստանում:
Արմեն Մելիքբեկյանը հայտնել է, որ իրականում նա այդքան գումար չի ստանում:
«Պայմանագիրը կոնֆիդենցիալ է, ես չեմ կարող բացահայտել պայմանագրի կետերը, բայց նա չի ստանում 1 մլն դոլար, մոտ էլ չի ստանում այդ գումարին»,- ասել է Մելիքբեկյանը:
Ըստ նրա՝ խնդիրն այս դեպքում այն է, որ նա «իսպանական հրաշք»-ի հեղինակներից մեկն է եղել, ու հիմա նա մի քանի ամսում կատարում է այն աշխատանքը, որը հնարավորություն կարող է տալ զարգացնելու մանկական ֆուտբոլը:
Մանրամասները՝ տեսանյութում:
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...