13:38 19.04.2019
Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում Գագիկ Ծառուկյանը, բացի իրանական ցեմենտի վրա տուրքերի սահմանելուց, խոսեց նաև գյուղատնտեսությունից ու անելիքներից՝ կշտամբելով իշխանական կողմին, որ մեղադրանքներ են հնչեցնում իր հասցեին։
«Էսօր խոսում են, թե գյուղատնտեսությունից խի՞ չեք խոսում։ Ես լափ էլ խոսում եմ, ի՞նչ եք արել։ Ուզում եմ մի հատ իմանամ։ Հլը մի հատ ասեք․ գյուղատնտեսությունը սկսել է, վար ու ցանքը սկսել է, ժողովուրդը ո՛չ սալյարկա ունի, ո՛չ դեղորայք ունի, ո՛չ սերմ ունի»,- ասաց Ծառուկյանը։
Նա օրինակ բերեց Ջրային կոմիտեի հետ կապված խնդիրն ու ասաց, որ գյուղացիներին ստիպում են վճարումներ անել, հակառակ դեպքում տուգանում են, բայց մարդիկ վճարումներ անելիս հարցնում են՝ որ ջուրը չեղավ, բերքը փչացավ, ո՞վ է պատասխան տալու, իսկ կոմիտեն ասում է, որ իրենք պատասխանատու չեն։
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը միջամտեց ու ասաց, որ պատգամավորի ելույթի ժամանակը սպառվել է։
«Է դե, չեք թողնում խոսեմ,- արձագանքեց Ծառուկյանն ու շարունակեց իշխանական պատգամավորներին ուղղված խոսքը, – Ես նորից եմ ասում՝ ցանկացած ձեր հարցի պատասխանը` առանց վիրավորանքի։ Էսօր մենք պետք է քայլ կատարենք, ու հիմնական քայլ կատարողը դուք եք, ժողովուրդը ձե՛զ է վստահել, ձե՛զ է հավատում, ու մինչև էսօր էլ հավատում է։ Մի տարի էլ, երկրորդ տարին, երրորդ տարին»,- ասաց Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ վարչապետը կողմ է զարգացման, բայց նրան պետք է ներկայացվի այդ ամենը։
«Էսօր ասում է՝ չէ, իմ անձնական շահը կա։ Ա՛յ ձեր ցավը տանեմ, ո՞վ է ասել։ Ես ձեզ ասում եմ՝ էսօր որոշում եք կայացրե՞լ, հարց չկա։ Հարցը դրեք, ընդունեք մեծամասնությամբ, որ, այո՛, պետք է կլինկերը տուրք չվճարի։ Մենք ի՞նչ ենք ասում, թող չվճարի։ Շինարարությունն էժան կլինի, ավելի շատ տներ կկառուցեն, ամեն ինչ կանեն»,- ասաց Ծառուկյանը։
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...