Մենք էլ կարող ենք Շմայսի պես տեղից խոսել. Հայկ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Մենք էլ կարող ենք Շմայսի պես տեղից խոսել. Հայկ Սարգսյան

14:27 19.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը խորհրդարանում արձագանքեց իշխող մեծամասնության հասցեին հնչող քննադատություններին: Նա նշեց՝ եթե «Արարատցեմենտ» գործարանը 3 մլն դոլարի գազ է օգտագործում, ու դա փորձ է արվում ներկայացնել որպես պետությանը տրված օգուտ, ապա այդ 3 մլն դոլար գազից մեր պետությունը գրեթե չի շահում, շահում է միայն գազ վաճառողը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանին արձագանքելով՝ Սարգսյանը նշեց.

«Ասում եք՝ Հայաստանում կա ցեմենտ արտադրող 2 գործարան ու 2 արտադրամաս: Իսկ Դուք հանդիպե՞լ եք այդ արտադրամասերի ներկայացուցիչներին, նրանք կիսո՞ւմ են Ձեր կարծիքը, որ իրենք արտադրամաս են: Իրենց էլ հանդիպեք, գուցե հանդիպում եք, պարզվում է, որ իրենք էլ են գործարան կամ գործարանի մի մասն են»:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Դալլաքյանի պնդմանը, որ 2 000 աշխատող իրենց է նայում, հացից կտրում են, նրանց հացի տեր են սարքել, պատգամավորն ասաց.

«Դա երեսով տալու նման է, բոլորս գնահատում ենք այդ ջանքերը, հասկանում ենք, որ եթե գործարանը 3 ամիս է աշխատում, մարդիկ 12 ամիս վճարվում են, դա սոցիալական օգնություն է նաև, բայց պետք չէ անընդհատ ասել»:

Դիմելով խորհրդարանի իր գործընկերներին՝ Սարգսյանը նաև խնդրեց.

«Տեղից խոսալու ավանդույթը շմայսական գործելաոճ է, ինչին պետք է վերջ տալ: Բոլորը պետք է օրենքի տառին համապատասխան պահեն: Մենք էլ կարող ենք Շմայսի պես տեղից խոսել: Եթե դուք 10, 20 կամ 30 հոգանոց ֆրակցիա եք, մենք 88 հոգանոց ենք: Ես ողջունում եմ քննարկումները, հավաքվել ենք, որ ոչ թե խմբակցություններով իրար վրա գոռանք, այլ նաև օրենսդրական հեղափոխություն անենք»:

Արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե խորհրդարանում շահերի բախում կա, և որ իրենք անուններ են հրապարակելու, Սարգսյանն ասաց.

«Պարո՛ն Մարուքյան, կարո՞ղ ա մեր խմբակցությունից մարդ կա, ցեմենտի գործարան ունի, չեք ասում, որ չուրախանանք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP