Պետք չի փնտրել որևէ ծախվածություն, սրիկայություն. Մարուքյանը` իր հասցեին հնչող մեկնաբանությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Պետք չի փնտրել որևէ ծախվածություն, սրիկայություն. Մարուքյանը` իր հասցեին հնչող մեկնաբանությունների մասին

16:44 19.04.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ ընդմիջման ժամին ուղիղ եթերով պատասխանել է վերջին օրերին «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ու անդամներին հասցեագրված մեկնաբանություններին` տեղեկացնելով, որ իրենք հետևում են բոլոր հարցերին ու նաև  քննադատությանը, այդ ամենը մոնիթորինգի ենթարկում:

«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ 11 ուժ է մասնակցել և 3-ն են կարողացել անցնել սահմանը: Դրանից առաջ՝ քարոզարշավի ժամանակ, մենք խոսել ենք, որ մասնակցում ենք այս ընտրությանը` հասկանալով, որ իշխանության հարցը որոշված է, իսկ ընտրությունը որոշելու է, թե ով է լինելու ընդդիմությունը նոր Հայաստանում: Այս նոր Հայաստանում խորհրդարանը նոր է սկսել գործել և խորհրդարանական դեբատները, սուր քննարկումները քաղաքացիները քննադատության են ենթարկում: Երբ ասում ենք` կառավարման համակարգը պետք է վերափոխվի, Սերժի համար կարված կոստյումը պետք է փոխենք, մեկնաբանություններում մեզ ասում եք՝ նախանձում եք»:

Նրա խոսքերով` բոլորի նպատակը Հայաստանի Հանրապետության պետական շահն է: Եվ այդ աշխատանքի արդյունքում է, որ հաճախ լինում են բանավեճեր, սուր քննադատություններ:

«Նոր Հայաստանում իշխանությունը «Իմ քայլը» դաշինքն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և այս կուսակցությունն ամրագրել է իր հաղթանակը 88 մանդատով: Իսկ մենք ընդդիմություն ենք, իսկ դա նշանակում է, որ կառավարության բերած մոտեցումներին, որին համաձայն չենք, պետք է բերենք այլտընտրանքներ: Բայց պետք չէ ենթադրել, որ նրանք,  ովքեր քննադատում են իշխանությանը, վատն են: Այդ բախումների արդյունքում ստեղծվում են ճշմարտություններ»,- ասել է նա:

Էդմոն Մարուքյանը ներկայացրել է նաև այլ երկրներում խորհրդարանական ուժերի բախումների օրինակը` նշելով, որ Մեծ Բրիտանիայում իշխանությանը քննադատող ընդդիմությանը չեն անվանում «տականքներ»:

«Մեզ հաճախ ասում են, թե ինչպես եք քննադատում ժողովրդի իշխանությանը` մոռանալով, որ մենք էլ ժողովրդի ընդդիմությունն ենք: Հայաստանի բոլոր խնդիրները, որի մասին մենք խոսել ենք, այդ բոլոր խնդիրների պատճառը եղել է քաղաքական հիվանդ համակարգը, հիմա լավագույն ժամանակն է այն առողջացնել: Հիմա կա ժողովրդական իշխանություն և կանք նաև մենք: 80 հազարից ավելի մարդ մեզ ձայն է տվել որպես ընդդիմության: Հիմա ասում են` միացե’ք բոլորդ իրար: Եթե բոլորը խորհրդարանում միանան, Սահմանադրությունը կխախտվի»:

Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար պատգամավորը քաղաքականությունը համեմատեց մարդու օրգանիզմի հետ` նշելով, որ եթե սիրտը իշխանությունն է, ապա լյարդը, որը մաքրում է արյունը, որպեսզի սիրտը լավ աշխատի՝ ընդդիմությունն է: Եվ եթե հանենք մարդու լյարդը, մարդը չի ապրի, նույն կերպ առանց ընդդիմության քաղաքական համակարգը կմահանա:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը առիթը օգտագործեց ևս մեկ անգամ նշելու, որ իրենք ասել են և շարունակելու են պնդել, որ բիզնեսն ու քաղաքականությունը իրար հետ կապ չպետք է ունենա:

«Զարմանում ենք, նաև փորձում ենք հասկանալ, թե ինչու մեր քաղաքացիները չեն կարող ընտելանալ նոր իրավիճակին, որ, այո´, հեղափոխության լիդերը վարչապետն է և, այո´, այդ հեղափոխության լիդերին պետք է քննադատել, եթե համաձայն չենք: Եվ էդտեղ պետք չի փնտրել որևէ խաղ, ծախվածություն, սրիկայություն, ինչ հայհոյանք ասես տեսնում ենք սոցիալական ցանցերում: Մենք էկել ենք էն առաքելությամբ, ինչի համար քաղաքացիները մեզ ուղարկել են այստեղ: Մյուս ընտրություններում չեն ուզենա լինենք այստեղ, չենք լինի այստեղ, ի՞նչ է եղել»:

Էդմոն Մարուքյանը կոչ արեց կենտրոնանալ ներքին խնդիրների վրա՝ նշելով, որ իր կյանքն անդադար ծառայության է հանուն Հայաստանի շահի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP