Սելի տեղը սելվորն է ճռռում. զարթոնքցիները սպասում են դատախազության որոշմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

Սելի տեղը սելվորն է ճռռում. զարթոնքցիները սպասում են դատախազության որոշմանը

14:39 19.04.2019

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչներն ասել են, որ չնայած համայնքապետ Պարույր Սարգսյանի հրաժարականին` իրենք շարունակում են բողոքի ակցիաները, քանի որ համայնքապետի հրաժարականը պահանջողներից մեկը` Հրայր Պողոսյանը, կալանքի տակ է: Բնակիչները պահանջում են ազատ արձակել Պողոսյանին:

«Այն բոլոր մեղադրանքները, որոնք մեղսագրվել են Հրայր Պողոսյանին, իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Քաղաքացիներից, ովքեր ընդհանրապես կապ չունեն Հրայր Պողոսյանի հետ, մասնավորապես՝ ամբուլատոր բուժքույրը հայտարարեց, որ ինքը դեպքի վայրում է եղել, տեսել է, թե ինչպես է Հրայր Պողոսյանն օգնություն ցուցաբերում օպերատորին, այսինքն` գյուղապետի բարեկամին: Նույնիսկ մատները մտցրել է բերանի մեջ, լեզուն է քաշել, որպեսզի մարդը շնչահեղձ չլինի: Քիչ չէ, առաջին օգնությունը մարդը ցուցաբերել է, քիչ չէ` էդ մարդու հորը ծեծել, խաբել են, կոպիտ ասած, սելը չի ճռռում, սելվորն է ճռում»,- ասել է իրավաբան Հայկազ Մակարյանը:

Հայկազ Մակարյանը նաև պնդել է, որ քննչական եզրակացությունը նայելուց հետո ապշել է: Ըստ իրավաբանի՝ խայտառակ, ոչ իրավաչափ փաստեր են բերված գործում: Հաշվի չեն առնվել ականատեսների, վկաների ասածներն ու հայտարարությունները, փոխարենը, հաշվի է առնվել այնպիսի մի բան, որը իրականության հետ աղերս չունի։

«Ասում են` տեղի է ունեցել կրակոց, որը եղել է անհրաժեշտ պաշտպանություն: Երբ Հրայր Պողոսյանը տեսել է, որ իր հայրն արնաշաղախ դեմքով ընկել է, սիրելի´ հայրենակիցներ, ցանկացած գիտակից անհատ ի՞նչ կաներ առաջին հերթին, կպաշտպաներ իր հորը չէ՞, եթե էդ մարդը պաշտպանել է հորը և փորձել է պատիվ պահանջել գյուղապետից և մյուս մյուսներից, մի՞թե դա քրեորեն հետապնդելի արարք է»,- հավելել է Մակարյանը:

Ըստ իրավաբանի՝ աբսուրդ է նաև այն հանգամանքը, որ համագյուղացիների վրա կրակողը՝ համայնքապետի թոռը,  ստորագրությամբ ազատության մեջ է, բայց իր հորը պաշտպանողը՝ կալանավորված:

Զարթոնքցիները պնդում են, որ Հրայր Պողոսյանը կա´մ գրավով, կա´մ ստորագրության դիմաց պետք է ազատ արձակվի մինչև դատաքննությունը:

Հիշեցնենք, որ Հրայր Պողոսյանին մեղադրում են Զարթոնքի միջնակարգ դպրոցի պահակին ու համակարգչային օպերատորին հարվածելու մեջ: Դպրոցի միջադեպը նախորդել է այն կրակոցներին, որոնք հնչել են համայնքում ապրիլի 13-ին: Զարթոնքցիները պնդել են, որ Հրայր Պողոսյանը ոչ միայն չի վնասել, այլև օգնել է համակարգչային օպերատորին, մինչև անգամ հիվանդանոց է ուղեկցել:

Հրայր Պողոսյանն ապրիլի 13-ին Զարթոնքում ծեծի ենթարկված Վարդևան Պողոսյանի որդին է: Պողոսյաններն ու նախկին համայնքապետի դուստրը, որը նաև միջնակարգ դպրոցի տնօրենն է, հարևաններ են:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ին

16:08 30.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․96 դրամ:   ...

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

16:03 30.06.2025

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Կարեւորվել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը ...

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում  Եվրոպա մայրցամաքի մեծ մասում

15:59 30.06.2025

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում Եվրոպա մայրցամաքի մեծ մասում

Անցյալ շաբաթվա վերջին ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է արձանագրվել Եվրոպա մայրցամաքի մեծ մասում և շատ երկրների իշխանություններ արտակարգ նախազգուշացումներ են տվել, քանի որ ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ և կարող է նոր ռեկորդներ սահմանել ։Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող  Էլ Գրանադո քաղաքում ջերմաստիճանը հասել է 46 աստիճան Ցելսիուսի։ Պորտուգալիայի, Իտալիայի […] ...

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,

15:28 30.06.2025

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի վերջերս իրականացրած օդային հարվածների հետևանքով իր միջուկային օբյեկտներում պատճառված զգալի վնասին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ «Նրանց կարողություններն առկա են»,- ասել է Գրոսին CBS News-ին տված հարցազրույցում։   նա նշել է, որ Ֆորդոյի, […] ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները

15:26 30.06.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված  բացառիկ հարցազրույցում։  ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը «շատ կարևոր կլինի»։ Միևնույն ժամանակ, Թրամփը փաստացի խոստովանել է, որ Իրանն ունի գաղտնի միջուկային օբյեկտ։«Մենք գիտեինք, որ Իրանն ունի բազմաթիվ միջուկային օբյեկտներ, […] ...

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին

15:16 30.06.2025

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին, ի նշան բողոքի, հայտնել են Ադրբեջանից ։ Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություն […] ...

BACK_TO_TOP