16:04 19.04.2019
Այսօր, երբ զարթոնքցի Հրայր Պողոսյանի ազատությունը պահանջողները Երևանի ակումբներից մեկում ասուլիս էին հրավիրել, ակումբում ասել են, որ կապ են հաստատել Զարթոնքի նախկին համայնքապետի հետ, որն ասել է, որ միայն խաղաղություն է ցանկանում, չի ուզում, որ համայնքում լարումներ լինեն:
«Եղբա´յր պատվական, ձեռքդ ու ոտքդ ո՞վ էր բռնել: Դու հասցրել էիր մարդկանց էդ աստիճանի, ծեծ ու ջարդ էիր անում: Մի տենդենց կա՝ ում հրաժարականը, որ պահանջում են, բոլորը ասում են՝ ցանկանում ենք գյուղի բնակիչների բարօրությունը: Նույն գյուղապետը, ով քարոզում է խաղաղություն, բարեկեցություն, էդ նույն գյուղապետի մարդիկ «Ֆեյսբուքում» ինչ սուտ ու այլանդակություն ասես գրում են: Էդ ոնց են ծեծելով խաղաղություն ուզում»,- ասել է Հայկազ Մակարյանը:
Ըստ իրավաբանի՝ եթե Զարթոնքի նախկին գյուղապետը չպատժվի իրավապահների կողմից, իսկ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ճիշտ գնահատական չտա կատարվածին, դա դառնալու է օրինակ մյուսների համար:
«Դառնալու է օրինակ, որ մարդը կարող է կրակել»,- հավելել է Հայկազ Մակարյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Զարթոնքի համայնքապետ Պարույր Սարգսյանը հրաժարական տվեց: Նրա թոռը, որը կրակոցներ էր արձակել համագյուղացիների ուղղությամբ, ստորագրությամբ ազատ է արձակվել: Կալանավորվել է Հրայր Պողոսյանը, ում տան մոտ էլ ապրիլի 13-ի առավոտյան ծագել է վիճաբանությունը:
Հրայր Պողոսյանին մեղադրում են Զարթոնքի միջնակարգ դպրոցի պահակին ու համակարգչային օպերատորին հարվածելու մեջ: Դպրոցի միջադեպը նախորդել է այն կրակոցներին, որոնք հնչել են համայնքում ապրիլի 13-ին: Զարթոնքցիները պնդել են, որ Հրայր Պողոսյանը ոչ միայն չի վնասել, այլև օգնել է համակարգչային օպերատորին, նրան անգամ հիվանդանոց է ուղեկցել:
Հրայր Պողոսյանն ապրիլի 13-ին Զարթոնքում ծեծի ենթարկված Վարդևան Պողոսյանի որդին է: Պողոսյաններն ու նախկին համայնքապետի դուստրը, ով նաև միջնակարգ դպրոցի տնօրենն է, հարևաններ են:
16:19 30.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում16:08 30.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․96 դրամ: ...
16:03 30.06.2025
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱզգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Կարեւորվել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը ...
15:59 30.06.2025
Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում Եվրոպա մայրցամաքի մեծ մասումԱնցյալ շաբաթվա վերջին ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է արձանագրվել Եվրոպա մայրցամաքի մեծ մասում և շատ երկրների իշխանություններ արտակարգ նախազգուշացումներ են տվել, քանի որ ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ և կարող է նոր ռեկորդներ սահմանել ։Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող Էլ Գրանադո քաղաքում ջերմաստիճանը հասել է 46 աստիճան Ցելսիուսի։ Պորտուգալիայի, Իտալիայի […] ...
15:28 30.06.2025
Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի վերջերս իրականացրած օդային հարվածների հետևանքով իր միջուկային օբյեկտներում պատճառված զգալի վնասին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ «Նրանց կարողություններն առկա են»,- ասել է Գրոսին CBS News-ին տված հարցազրույցում։ նա նշել է, որ Ֆորդոյի, […] ...
15:26 30.06.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված բացառիկ հարցազրույցում։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը «շատ կարևոր կլինի»։ Միևնույն ժամանակ, Թրամփը փաստացի խոստովանել է, որ Իրանն ունի գաղտնի միջուկային օբյեկտ։«Մենք գիտեինք, որ Իրանն ունի բազմաթիվ միջուկային օբյեկտներ, […] ...
15:16 30.06.2025
Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստինԱդրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին, ի նշան բողոքի, հայտնել են Ադրբեջանից ։ Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություն […] ...