Ռումբ ենք դնում հանձնաժողովի տակ․ ընտրելու ենք նախագահ, որը չի կարող այդ պաշտոնին լինել օրենքով․ Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ռումբ ենք դնում հանձնաժողովի տակ․ ընտրելու ենք նախագահ, որը չի կարող այդ պաշտոնին լինել օրենքով․ Մարուքյան

17:29 19.04.2019

ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնի համար առաջադրված Գեղամ Գևորգյանի ղեկավար լինելու ստաժը չի համապատասխանում այդ պաշտոնի համար անհրաժեշտ նվազագույն ստաժին։ Այս պնդումով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմում է ուղարկել վարչապետին՝ Գևորգյանի թեկնածությունը հետ կանչելու համար։ Այսօր ԱԺ-ում Մարուքյանն ասաց, որ Գևորգյանը դիմել է վարչապետի աշխատակազմ ու սխալ ընթացակարգով անընդունելի պարզաբանում է ներկայացրել։

«Ես ուզում եմ նաև հրավիրել «Իմ քայլը» դաշինքի մեր գործընկերների ուշադրությունը։ Տեսեք, մենք ընտրելու ենք հանձնաժողովի նախագահ, ով օրենքով չի կարող լինել հանձնաժողովի նախագահ։ Մենք էստեղ օրենսդիր մարմին ենք։ Եվ, ըստ էության, սրանով ռումբ ենք դնում հանձնաժողովի տակ։ Ցանկացած որոշում կարող է վաղը դատարանում վիճարկվել, որովհետև հանձնաժողովը չի կազմավորվել օրենքի հիման վրա»,- ասաց Մարուքյանը։

Նա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին դիմեց ու ասաց, որ կարող է փաստաթղթերով ապացուցել, որ Գևորգյանը չի համապատասխանում այդ պաշտոնին, հետևաբար` Մակունցն էլ պետք է միջոցներ ձեռնարկի նրա թեկնածությունը կասեցնելու համար։

«Կամ էլ օրենքը բերեք, փոխեք, ընտրեք․ ի՞նչ ասեմ»,- ամփոփեց Մարուքյանը։

Գևորգյանը Մարուքյանին պատասխանեց, որ կարող էր կցել միայն իր աշխատանքային պայմանագիրը, որով աշխատել է որպես ԾԻԳ-ի ղեկավար, բայց քանի որ Մարուքյանը մամուլում էր տեղադրել իր հայտարարությունը, ինքն էլ որոշել է դիմել վարչապետի աշխատակազմին, որպեսզի այդ կառույցը հասկանա՝ ԾԻԳ ղեկավարը ղեկավա՞ր պաշտոն է, թե՞ ոչ։ Գևորգյանն ասաց, որ եթե կա այլ մարմին, որ կարող է այդ հարցի պատասխանը տալ, ինքը պատրաստ է Մարուքյանի խորհրդով դիմել հենց այդ մարմնին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP