17:37 19.04.2019
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար, նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն տարիների ընթացքում արդյունավետ հարթակ է հանդիսացել անդամ պետությունների խորհրդարանների երկխոսության համար:
Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների մակարդակը, ինչը հավաստվում է հաճախակի տեղի ունեցող բարձր մակարդակի շփումներով և այցերով:
Ըստ Արարատ Միրզոյանի՝ հայ-ռուսական հարաբերությունների կարևոր մաս է կազմում խորհրդարանական ձևաչափը: Այս առումով օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ արդեն ձևավորված հայ-ռուսական խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը լավ հարթակ կհանդիսանա երկու պետությունների խորհրդարանականների ակտիվ աշխատանքի համար:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ևս մեկ անգամ կարևորել է Հայաստանում իշխանափոխության իրականացումն առանց բռնության և ժողովրդավարական գործընթացների միջոցով, վերահաստատել Ռուսաստանի Դաշնության հանձնառությունն աջակցելու և զարգացնելու Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները:
Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին՝ Վալենտինա Մատվիենկոն գոհունակությամբ նշել է, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովների շփումներն ու աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են:
Տիկին Մատվիենկոն նաև կոչ է արել նախագահ Միրզոյանին և ԱՊՀ ՄԽՎ-ում հայկական պատվիրակությանն ակտիվորեն օգտագործել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ձևաչափը՝ օրենսդրական բարեփոխումների և երկկողմանի համագործակցության խորացման համար:
Նույն օրը Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ:
Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է տիկին Նազարբաևային Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և հաջողություն մաղթել պատասխանատու պետական գործունեության իրականացման գործում: Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանան նոր լիցք հաղորդել հայ-ղազախական միջխորհրդարանական համագործակցությանը՝ ի շահ երկու պետությունների և բարեկամ ժողովուրդների:
Ազգային ժողովի նախագահը, անդրադառնալով հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների մակարդակին` նշել է, որ երկկողմ ապրանքաշրջանառության աճի դրական դինամիկա է առկա, որի ծավալն անցած 2018 թվականին ավելացել է 2.5 անգամ՝ 2017 թվականի համեմատ: Նա միաժամանակ նշել է, որ առևտրատնտեսական հարաբերությունների ներուժը շատ ավելի մեծ է և անհրաժեշտ է աշխատել դրա լիարժեք օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Եվրասիական տնտեսական միության կարևոր դերը, որը կարող է դառնալ տնտեսական հարաբերությունների հետագա համակարգման արդյունավետ կառուցակարգ:
Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ միջխորհրդարանական կապերի դինամիկ զարգացումը ևս բարենպաստ հիմք կստեղծի Հայաստանի և Ղազախստանի բազմակողմանի համագործակցության համար: Արարատ Միրզոյանը գործընկերոջը տեղեկացրել է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովում արդեն ձևավորվել է Ղազախստանի խորհրդարանի հետ բարեկամական խումբը, որտեղ ներկայացված են խորհրդարանական բոլոր խմբակցությունները:
Դարիգա Նազարբաևան նշել է, որ հայ-ղազախական հարաբերություններին բնորոշ է դարավոր բարեկամությունը և արդյունավետ համագործակցությունը:
Սենատի նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Ղազախստանում հայկական համայնքն ակտիվորեն և հաջողությամբ ներգրավված է երկրի տնտեսական, մշակութային ու հանրային կյանքի տարբեր բնագավառներում:
Արձանագրելով Հայաստանի գրանցած հաջողությունները բարձր տեխնոլոգիաների զարգացման և կիրառության ոլորտում՝ Դարիգա Նազարբաևան առաջարկել է ակտիվացնել համագործակցությունն այս ոլորտում և կոնկրետ գործողություններ ձեռնարկել ղազախ գործընկերների հետ հայկական փորձի փոխանակման համար:
Տիկին Նազարբաևան նաև ներկայացրել է, որ իր երկրում ներկայումս իշխանության անցումային պատմական ժամանակաշրջան է, ինչպես նաև հույս է հայտնել, որ այս տարվա հունիսին իր երկրում նախատեսված ընտրությունները կլինեն ժողովրդավարական, ազատ, անկախ և թափանցիկ:
Արարատ Միրզոյանն իր հերթին վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը ղազախ գործընկերների հետ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտի փորձի փոխանակման ուղղությամբ:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...