Ոստիկանները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Ոստիկանները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը

18:49 19.04.2019

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Սյունիքի մարզային վարչությունների և Կապանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2012 թվականին Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի և «Եվրովերելակ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով նշված ՍՊԸ-ն պետք է իրականացներ Կապանի բազմաբնակարան շենքերի 28 վերելակների կապիտալ վերանորոգում, սակայն աշխատանքներն իրականացվել են թերի, իսկ գումարները յուրացվել են:

Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, պայմանագրով նախատեսված ընդհանուր՝ 77.774.000 դրամից «Եվրովերելակ» ՍՊԸ-ի տնօրենը առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախապես համաձայնության գալով պայմանագրի կնքմանը մասնավոր կարգով աջակցած մի քաղաքացու հետ, փաստացի չեն կատարել պայմանագրով նախատեսված ամբողջ ծավալով աշխատանքը և յուրացման եղանակով հափշտակել են շուրջ 37.000.000 դրամ:

Իսկ Կապանի քաղաքային համայնքի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ինչպես նաև իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց օրինական մրցույթ հայտարարելու ստորագրել են եռակողմ պայմանագիր, ինչից հետո էլ ընդունել են փաստացի ամբողջ ծավալով չկատարված աշխատանքները: Դա էլ Կապանի քաղաքային համայնքի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի համար առաջացրել է ծանր հետևանքներ:
Հարուցվել է քրեական գործ:

Քննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP