20:37 19.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերից մեկի՝ հեռուստահաղորդումներին ուշադրություն դարձնելու խնդրանքին՝ ասաց՝ նաև դրա համար է, որ գործարկել են և սկսում են մի ծրագիր, որի նպատակը մեր երիտասարդ սերնդին, պատանի սերնդին մշակույթի հետ կապելն է:
«Այսօր ԿԳ նախարարությունը, եթե չեմ սխալվում, պատրաստվում էր ներկայացնել այդ ծրագիրը: Նախարարն ինձ ուղարկել էր նախնական տարբերակ: Ծրագրի իմաստն այն է, որ ՀՀ բոլոր աշակերտները պետության հաշվին տարին մեկ անգամ կարող են գնալ թատրոն, համերգասրահ, թանգարան: Հիմա համակարգ է ստեղծվել, dasaran.am-ում հնարավորություն կունենան անվճար տոմս վերցնել, գնալ թատրոն, համերգասրահ, թանգարան, դա նաև մշակույթի հետ նրանց կապելու կարևոր միջոց է: Այս տրամաբանության մեջ են մտնում նաև ԿԳՆ-ն ու Մշակույթի նախարարությունը մեկ միասնական մարմին դարձնելու մեր ցանկությունը»,- ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ մշակույթի դերի մասին պատկերացումները պետք է ճշգրտել, կոնկրետացնել, քանի որ երրորդ հանրապետության պատմության ընթացքում հարց չի տրվել, թեպետ խոսում ենք մշակույթի կարևորության մասին, բայց մի պարզ հարցի պատասխան չի տրվել՝ մշակույթն ինչի՞ համար է, ինչո՞ւ է տրվել պետությանը:
«Իմ պատկերացմամբ՝ այն առաջին հերթին ունի կրթական գործառույթ, կրթությունն էլ մշակութային երևույթ է, նա, ով կրթված է, մոտ է մշակույթին, էն մարդը, ով մոտ է մշակույթին, մեծ հավանականությամբ, կրթված մարդ է»,- ասաց նա:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...